Քաղաքական

14.12.2020 19:37


Խնձորեսկի համայնքապետն ասում է՝ թուրքն այսօր բարձրախոսով Խնձորեսկի բնակիչներին ասել է՝ հետ եք քաշվում. Նաիրա Զոհրաբյան

Խնձորեսկի համայնքապետն ասում է՝ թուրքն այսօր բարձրախոսով Խնձորեսկի բնակիչներին ասել է՝ հետ եք քաշվում. Նաիրա Զոհրաբյան

Քիչ առաջ խոսում էի Խնձորեսկի համայնքապետի հետ. մեկ շաբաթ առաջ թուրքը Խնձորեսկից ընդամենը 6 կմ-ի վրա էր: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ընդդիմության կազմակերպած «անհնազանդության երթի» ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Համայնքապետն ասում է՝ թուրքն այսօր բարձրախոսով Խնձորեսկի բնակիչներին ասել է՝ հետ եք քաշվում: Նիկոլը թուրքին բերեց ու մտցրեց մեր տունը: Համայնքի բնակիչներն են փորձում պահել սահմանը: Հիմա GPS-ով սահման են գծում: Այդ սահմանը ամեն օր նվաճում է հայաստանի տարածքային ամբողջականությունը: Քանի դեռ այս մարդը մնում է կառչած աթոռին, ամեն օր ունենալու ենք GPS-ով կորսված հայրենիք: Նիկոլ, հեռացիր, որ Հայաստանը ապրի»,-ասաց նա:

Նաիրա Զոհրաբյանը հավելեց, որ Նիկոլ Փաշինյանը համառորեն հրչաժարվում է օգտվել այն հումանիտար միջանցքից, որը նրան առաջարկում է ժողովուրդը. «Վաղը այդ միջանցքը եւս չի լինելու Նիկոլ Փաշինյանի համար»:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը