Եթե Փաշինյանը մնա, ունենալու ենք նոր պատերազմ, նոր կորուստներ, նոր զոհեր. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
Աշխարհի պատմության մեջ չկա մի դեպք, երբ պետությունը կապիտուլյացիայի տարած դավաճան իշխանությունը մնա իր աթոռին: Այս մասին այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Արժանապատվության երթ»-ի ժամանակ նշեց «Պոլիտէկոնոմիկա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թևանյանը:
Ըստ նրա՝ պարտություն տարած ղեկավարի համար երեք տարբերակ է լինում. «Եթե այդ ղեկավարը թասիբ ու արժանապատվություն ունի, դիմում է ինքնասպանության, եթե վախկոտ է, տալիս է հրաժարական»,-ասաց նա և որպես երրորդ տարբերակ նշեց նրան հեռացնելը:
«Հիմա նա սոսնձվել է իր աթոռին, հետևաբար պետք է բոլորիս ուժերով հեռացնենք Հայաստանի իշխանությունը զավթած և Հայաստանը կապիտուլյացիայի տարած Նիկոլ Փաշինյանին: Շուշին ու Արցախը գրավելուց առաջ Թուրքիան ու Ադրբեջանը գրավել էին Երևանը՝ ի դեմս թուրքական 5-րդ շարասյան, որի գործիքները հայտնվեցին իշխանության մեջ: Մենք պետք է այդ գործակալական ցանցից ազատվենք, որպեսզի չկորցնենք այն, ինչ մնացել է պատերազմից հետո, դրա առաջին նախապայմանը Նիկոլ Փաշինյանին հեռացնելն է»,-նշեց նա:

Աղբյուրը՝ tert.am