Քաղաքական

14.12.2020 19:19


Ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը փոխանցվել են Բաքվին

Ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը փոխանցվել են Բաքվին

Արցախում սպանության համար դատապարտված ադրբեջանցիներ Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը փոխանցվել են Բաքվին, Ադրբեջանի՝ գերիների հարցերով պետական հանձնաժողովին հղումով գրում է haqqin.az-ը։

Նրանց վերադարձը տեղի է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի միջև այսօր մեկնարկած՝ գերիների ու պատանդների փոխանակման շրջանակներում։

Հիշեցնենք, որ նրանք 2014 թվականից բանտարկված էին Արցախում՝ լրտեսության, պետական սահմանի ապօրինի հատման, ռազմամթերք կրելու, անձի առևանգման և սպանության համար։ ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել էին համապատասխանաբար ցմահ և 22 տարվա ազատազրկման:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը