Մեկնաբանություն

15.12.2020 13:55


Թուրքական 5-րդ շարասյունը շարունակում է իր սև գործը հակառուսական գծով

Թուրքական 5-րդ շարասյունը շարունակում է իր սև գործը հակառուսական գծով

Հայաստանում հաստատված բացարձակ անիշխանության պայմաններում նոմինալ իշխանություն համարվող հանցավոր ու դավաճանական խմբակը՝ նիկոլ փաշինյանի գլխավորությամբ, շարունակում են հետևողականորեն առաջ տանել Հայաստանի ամբողջական ոչնչացման իրենց քաղաքականությունը, իսկ ավելի ճիշտ՝ Թուրքիայի ու Ադրբեջանի շահերի սպասարկումը:

Հայաստանին, Արցախին ու հայությանը վերաբերվող բոլոր կենսական հարցերը փաշինյանական դավաճանա-հանցախմբի կողմից թողնված են ինքնահոսի ու բախտի քմահաճույքին, լինի դա սահմանների պաշտպանություն, սահմանամերձ տարածքների զավթում՝ թշնամու կողմից, ռազմագերիների վերադարձ, հայրենիքազրկվածների տնավորում կամ որևէ այլ խնդիր: Փոխարենը, հիմնվելով բացառապես ոստիկանապետական մոտեցումների և ոստիկանա-աած-ական ուժերի, իրենց դեռ սատարող շրջանակներ վրա, փաշինյանն ու իր հանցակիցները շարունակում են հետևողականորեն սպասարկել ադրբեջանաթուրքական շահերը:

Ի լրումն, վերջին օրերին արձանագրվեցին կոնկրետ փաստեր, երբ Ստեփանակերտում ցույց կազմակերպվեց ռուսական խաղաղապահ զորախմբի դեմ կամ այդ զորախմբին ուղղված բողոք-դժգոհություններով (հետաքրքիր է, որ Արայիկ Հարությունյանի կամ Արցախը թուրքին տված փաշինյանի դեմ պահանջներ չեն ներկայացվում): Զուգահեռաբար՝ «ծռերը» Երևանում դրսևորվեցին, էլի՝ Ռուսաստանի, ավելի ճիշտ՝ Հայաստանում և Արցախում ռուսական ռազմական ներկայության, կոնկրետ ռուսական ռազմաբազայի դեմ կոչերով: Եվ այս դրսևորումները լրացվեցին նիկոլ փաշինյանի կողմից Արցախի բեկորների, այս կամ այն բնակավայրի պաշտպանության, թշնամուն հանձնելու պատասխանատվույթան խնդիրները ռուսական խաղաղապահ զորախմբի վրա գցելու բացահայտ դրսևորմամբ:

Դե, «ծռերի» հարցը պարզից էլ պարզ է. պատերազմի մեկնարկից ի վեր կամավորագրվում ու կամավորագրվում էին, բայց այդպես էլ ռազմական ակտիվ գործողությունների գոտի չհասան... «պիկապ» տեսակի մեքենաներ չճարեցին: Հետո, մոտ մեկ ամիս կիսատ-պռատ սպասեցին, մի երկու անգամ արձանագրեցին իրենց առկայությունը, և հիմա, կարծելով, որ ճիշտ ժամանակն է, ելան ասպարեզ՝ իրենց բուն առաքելությունը, այն է՝ հայ-ռուսական հարաբերությունները տորպեդահարելու, Հայաստանից ռուսական ռազմաբազան հանելու կոչերով, ավելի ճիշտ կլիներ ասել՝ թուրքական դրոշներով:

Սկզբունքորեն, Հայաստանը, Արցախը և հայույթունը ռազմաճակատում չի պարտվել, ու նոյեմբերի 9-ին չենք պարտվել: Մենք պարտվել ենք 2018 թվականի մայիսի 8-ին և այդ հիշարժան օրվանց սկսված, երբ վուվուզելների ոռնոցային հնչյունների ներքո իշխանության բերվեց նիկոլ փաշինյանը: Հայաստանը, Արցախը և հայությունը, մեծ հաշվով, պարտվել են ոչ թե ռազմաճակատում, այլ՝ ներսից: Ու պարտվել ենք «թուրքական 5-րդ շարասյանը»:

Իսկ «թուրքական 5-րդ շարասյունը» հենց այն շրջանակներն են, որոնց համախառն բնորոշում ենք որպես «սորոսական» և «ծռական»: Այդ շրջանակներն են, որ տարիներ շարունակ սպասարկել են թուրքական շահերը, ծառայել են թուրքական շահերին, ամեն մեկը՝ յուրովի, իհարկե, ըստ հանձնառության: Մի մասը ներքին ատելություն և հասարակությունը քայքայող գործունեություն է ծավալել, մյուսը ոստիկանասպանությամբ է աչքի ընկել, երրորդը քայքայիչ աղանդների և սեռական այլասերման քարոզի «գործն» է արել...

Եվ այդ շրջանակները հետևողականորեն հանդես են եկել հայ-ռուսական համագործակցության, Հայաստանում ռուսական ռազմաբազայի ներկայության դեմ: Այսինքն, դրել են հենց այն խնդիրը, ինչ շահ որ հետապնդում են թուրքական իշխանությունները:

Իսկ հիմա, երբ ակնհայտ է, որ Հայաստանը, նիկոլ փաշինյանի ու «թուրքական 5-րդ շարասյան» համատեղ ու փոխհամաձայնեցված գործողությունների հետևանքով պարտվել է թուրք-ադրբեջանական տանդեմին, ավելին, գրեթե ի զորու չէ ինքնուրույն ապահովել անգամ ՀՀ՝ միջազգայնորեն ճանաչված սուվերեն տարածքի պաշտպանությունն ու ՀՀ քաղաքացիների պաշտպանությունը, նույն այդ «սորոսա-ծռական» շրջանակները հակառուսական ցույցերով են հանդես գալիս:

Ենթադրենք, տեղի տալով «սորոսա-ծռական» այս ճնշմանը, Ռուսաստանը վաղը ևեթ Արցախի բեկորների շրջակայքից հանում է խաղաղապահ ուժերը, իսկ մյուս օրը՝ ռուսական ռազմաբազան: Ի՞նչ է լինելու: Կատարվելու է «ծռերի» ու «սորոսականների» բուն նպատակը. Արցախի բեկորներն էլ են ոչնչացվելու, իսկ Հայաստանը կհռչակվի Թուրքիայի վիլայեթ: Վե՛րջ: Թուրքական 5-րդ շարասյունն էլ իր դավաճանության 30-ական արծաթները կառնի ու...

Ճիշտն ասած, դրանից հետո արդեն կարևոր չի, թե է՛լ ինչ կլինի: Կարևորը՝ իրենք իրենց սև գործը ավարտած, այսինքն՝ Հայաստանը որպես պետություն և երկիր վերջնականապես վերացրած կլինեն:

Բայց անհանգստանալ չարժե։ Չէ՞ որ Երևանը դեռ Հայաստան է և վե՛րջ։

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը