Քաղաքական

14.12.2020 18:34


«Էրատտո»-ականների համար սահմանը եղել է Գորիս քաղաքի «Գորիս» հյուրանոցը․ ինչպես են նրանք շարքով դուրս գալիս և հետ գալիս հյուրանոց (տեսանյութ)

«Էրատտո»-ականների համար սահմանը եղել է Գորիս քաղաքի «Գորիս» հյուրանոցը․ ինչպես են նրանք շարքով դուրս գալիս և հետ գալիս հյուրանոց (տեսանյութ)

Newspress.am-ը գրում է. Վարչապետ Փաշինյան Նիկոլի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի սահման մեկնելու և «Էրատտո» ջոկատ ստեղծելու մասին լուրերը ոմանց զայրացրին, ոմանց զարմացրեցին, իսկ ոմանց էլ անհանգստացրեցին՝ ի՞նչ գործ ունի դավաճան, հող հանձնող Էրատտո թագուհու անունը կրող կանանց ջոկատը սահմանին․․․

Ու մի պահ, երբ շատերը գրեթե մոռացել էին այս ջոկատի մասին, քանի որ Արցախի սահմանի ամբողջ երկայնքով ակտիվ և հուժկու մարտեր էին, ոմանք սկսեցին հիշել, թե ի՞նչ եղավ կանանց այս խումբը, չլինի՞ գերի են վերցրել․․․

Այդ ժամանակ Աննա Հակոբյանը, ով ըստ ամենայնի ակտիվ հետևում էր այդ գրառումներին, հանդես եկավ տեսաուղերձով, թե ինձ մի փնտրեք Երևանում, ես սահմանին եմ․․․

Այս տեսանյութը քննարկման արժանացավ նրա համար, որ Աննա բավականին խնամված տեսք ուներ և, դա կասկած հարուցեց, թե արդյոք նա սահմանի՞ն է, թե ավելի հարմարավետ վայրում։

Այստեղ էլ օգնության հասան էրատտոական աղջիկները ու ինչ-որ կասկածելի հանգիստ վայրում, տեսաուղերձով ամոթանք տվեցին մարդկանց, մոտավորապես այս տեսքտով, թե՝ բա չեք ամաչում, մենք այստեղ կռվում են, իսկ դուք ասում եք, թե հանգստանում եք․ Աննա Հակոբյանն էլ մեզ հետ է․․․

Իհարկե, Էրատտոյի աղջիկներն ու կանայք հենց այնպես չէին պաշտպանում գլխավոր «Էրատտոյին»։

NEWSPRESS․am-ին է հասել մի քանի տեսանյութ։ Դրանցից մեկում հստակ ֆիքսված է, թե ինչպես է խումբը դուրս գալիս Գորիս քաղաքի «Գորիս» հյուրանոցից։

Այս խորագրի վերջին նյութերը