Նիկոլն այնքան սրիկա է, որ մեր հանրահավաքի նշանակած օրը հայտարարեց սուգ, նույնիսկ սուգն է օգտագործում իր քաղաքական նպատակների համար. Իշխան Սաղաթելյան
Որ ասում են Նիկոլն ունի ժողովրդի աջակցությունը, դրանով վիրավորում են մեր ժողովրդի արժանապատվությունը, Արժանապատվության երթի ժամանակ լրագրողներին ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։
«Մեր ժողովուրդը չի կարող այս երկիրը ծախած մարդուն ընդունի ու հանդուրժի։ Իր կողքը մնացել է «շիշ բռնող»-ը, Անդրանիկ Քոչարյանն ու մի քանի հոգի»,-ասաց Սաղաթելյանը։ Նա նշեց, թե Նիկոլ Փաշինյանին համարում է ֆեյքերի պարագլուխ։
«Այս երկրում թիվ մեկ ապատեղեկատվություն տարածողը Նիկոլն է, ինքը ստերի թագավորն է»,-ասաց դաշնակցական գործիչը՝ ընդգծելով, որ «Նիկոլ այլևս չկա»։
«Եթե ինքը չհեռանա, պաշտոնը կհեռացնենք իրենից»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Սաղաթելյանի խոսքով՝ ունեն գործողությունների շարք, ամեն երեկո ունենալու են հարթակ, հավաքվելու են, քննարկելու են անելիքները։
Անդրադառնալով Հայաստանում եռօրյա սուգ հայտարարելուն՝ Սաղաթելյանը նշեց. «Նիկոլն այնքան սրիկա է, որ մեր հանրահավաքի նշանակած օրը հայտարարեց սուգ, 45 օր ինչո՞ւ սուգ չէր հայտարարում, նույնիսկ սուգն է օգտագործում իր քաղաքական նպատակների համար»։

Աղբյուրը՝ aysor.am