Կարծիք

14.12.2020 17:34


Վարքագծային տեռորիստ Նիկոլը

Վարքագծային տեռորիստ Նիկոլը

Նիկոլ Փաշինյանի ձեռքը կրկին հեռախոս է ընկել, եւ նա կրկին լայվ է մտել եւ «հայտնի շրջանակներին» մեղադրում է տեղեկատվական ահաբեկչության մեջ: Քեզնից էլ լավ ահաբեկիչ: Տեղով, ուղն ու ծուծով վարքագծային ահաբեկիչ ես:

Հիշեք Նիկոլի լայվերը պատերազմի օրերին, հիշեք, թե նա ինչ վիճակում էր լայվ մտնում ինչ էր ասում, մեկը մյուսի հետեւից հերքելով նախօրեին իր իսկ ասածները: Նիկոլը սովորական վարքագծային ահաբեկիչ է: Հարբում, լայվ է մտնում, ոչ ադեկվատ վարքագիծ դրսեւորում, խուճապ տարածում:

Նրա արածից եւ չարածից մարդիկ կենցաղային մակարդակով են տեղեկատվություն ստանում, ինչը հետեւանք է Նիկոլի վարքագծային ահաբեկչության: Վարքագծային ահաբեկիչ, դու այսօր լայվ չպետք է մտնեիր, դու վաղուց հրաժարական տված պետք է լինեիր: Զորքը հանում, շարում ես կառավարության շենքի առջեւ, կառավարական ամառանոցի առջեւ, մարդկանց ահաբեկում ես, ուղղաթիռ ես իջեցնում ճանապարհի վրա ու այսքանից հետո լեզուդ պտտվում է խոսես տեղեկատվական ահաբեկչությունի՞ց:

Նիկոլը խոսում է զոհերի հիշատակի մասին: Այն զոհերի, այն տղաների, որոնք սպանվել են, որոնք զոհվել են հենց իր մեղքով, իր հանցավոր գործողությունների հետեւանքով: Զոհերի հիշատակի ամենամեծ անարգումը Նիկոլի մնալն է վարչապետի պաշտոնում: Նրա մասնակցությունը ցանկացած միջացառման, որը նվիրված կլինի մեր զոհերի հիշատակին՝ անարգանք է նրանց հիշատակին: Նիկոլն այն անձն է, որի գործողությունների, որի ուղիղ գործողությունների պատճառով զոհվել եւ վիրավորվել է 15 հազար զինվոր:

Նիկոլն այնքան անինքնասեր եւ անարժանապատիվ է, որ չի կարողանում ուժ գտնել եւ հրաժարական տալ: Նիկոլ, դու ոչ թե պետք է սպասես ինչ-ինչ քվեարկության, որ հրաժարական տաս, այլ պետք է հրաժարական տայիր դեռ նոյեմբերի 10-ին: Անինքնասեր մարդը, որը թույլ է տալիս իրեն ծաղրել Ադրբեջանում, Թուրքիայում ոչ միայն չի կարող ղեկավարել Հայաստանը, այլ նաեւ մասնակցել մեր զոհերի հիշատակի արարողությաւններին: Քո ներկայության ամեն մի վայրկյանը թուլացնում է Հայաստանը:

Նիկոլը կառչել է աթոռից: Հերոսի կեցվածքով ասում է Հայաստանի սահմանների հարցը քննարկման ենթարկա չէ: Այ ծաղրի առարկա դարձած, այ անիքնասեր, այդ նույնն ասում են Թուրքիայի եւ Ադրբեջանի ղեկավարները: Ի՞նչու ես քեզ դնում հիմար վիճակում: Սահմանային խնդիրն այն է, որ այն սահմանազատվի այնպես, որ, օրինակ, Կապանի օդանավակայանը, Գորիս-Կապան ճանապարհը չհայտնվեն Ադրբեջանի վերահսկողության ներքո: Դու այդքանն էլ չես հասկանում կամ հասկանում ես ու շարունակում մնալ վարչապետի պաշտոնում, որ ավելի ու ավելի վատ գործեր անես:

Հեռացիր, քանի շուտ է, չնայած, դու քո կամքով չես հեռանա: Դու արժանապատվություն չունես, որ հեռանաս: Նախագահը, կաթողիկոսները, քաղաքական ուժերը, սփյուռքահայ ազդեցիկ գործիչներն ու կազմակերպությունները, գիտնականները, մտավորականները, համայնքների ղեկավարները քո հրաժարականն են պահանջում, իսկ դու կառչել ես աթոռից: Անիքնասերը, վարքագծային ահաբեկիչը ատամներով բռնել է աթոռը ու պոկ չի գալիս:

Գեղամ Նազարյան

Աղբյուրը՝ Top-News.am

Այս խորագրի վերջին նյութերը