Քաղաքական

14.12.2020 17:29


Բերդավան համայնքում հայտնված սահմանախախտ ադրբեջանցի տղամարդը կալանավորվել է

Բերդավան համայնքում հայտնված սահմանախախտ ադրբեջանցի տղամարդը կալանավորվել է

Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան համայնքում հայտնված և ՀՀ պահպանվող պետական սահմանը ապօրինի հատելու համար ձերբակալված ադրբեջանցի տղամարդը կալանավորվել է: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին ասացին Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից:

«Այդ անձին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ առանց սահմանված փաստաթղթերի կամ առանց պատշաճ թույլտվության Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը հատելու համար։ Քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին, որը բավարարվել է»,-ասացին ԱԱԾ մամուլի կենտրոնից:

Այս խորագրի վերջին նյութերը