Քաղաքական

14.12.2020 16:22


Մեր երկիրը շարունակում է «ղեկավարել» հաճախ ոչ սթափ վիճակում գտնվող մի ֆեյք

Մեր երկիրը շարունակում է «ղեկավարել» հաճախ ոչ սթափ վիճակում գտնվող մի ֆեյք
Մեր երկիրը շարունակում է «ղեկավարել» հաճախ ոչ սթափ վիճակում գտնվող մի ֆեյք, ում գործունեության արդյունքում մենք կորցրինք մեր հայրենիքի՝ Արցախի մեծագույն մասը և ունեցանք մարդկային ահռելի կորուստներ։
Այսօր արդեն վտանգված են ՀՀ սահմանները և, առհասարակ, մեր պետականությունը։
ՀՀ քաղաքացին ունի մեկ ճանապարհ. ոտքի կանգնել՝ դավաճանին հեռացնելու և հայրենիքը փրկելու համար։
Մենք կորցնելու հայրենիք չունե՛նք։ Մենք պետք է միասին հեռացնե՛նք խելագարին և փրկե՛նք հայրենիքը։ Մենք պետք է միասի՛ն կառուցենք մեր երազանքի հայրենիքը։
Այսօր՝ ժամը 17։00-ին բոլորիդ հրավիրում ենք Արժանապատվության երթին, որը կմեկնարկի Արաբկիր համայնքից՝ Վահագն Դավթյանի այգի և կավարտվի Սուրբ Աննա եկեղեցու բակում, որտեղ Հայրենիքի փրկության շարժման առաջնորդները կպատասխանեն ներկաների հարցերին։
Իշխան Սաղթելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը