Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը Երևան կայցելի 2009 թ.–ի երկրորդ կեսին
Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը ընդունել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին։ Ինչպես տեղեկացնում են արտգործնախարարության մամլո ծառայությունից՝ հանդիպման ժամանակ Էդվարդ Նալբանդյանը Բերդիմուհամեդովին է փոխանցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնները և վերահաստատել նախագահի Երևան այցելելու հրավերը։ Բերդիմուհամեդովը կարևորել է Հայաստանի հետ Թուրքմենստանի բազմաբովանդակ հարաբերությունների խորացումն ու զարգացումը։ Շնորհակալությամբ ընդունելով ՀՀ նախագահի հրավերը՝ Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն ասել է, որ Երևան կայցելի 2009 թ.-ի երկրորդ կեսին։