Աշխարհ

14.12.2020 10:40


2020թ. ՌԴ սահմանների մոտ հայտնաբերվել է 40%-ով ավելի շատ օտարերկրյա հետախուզական ինքնաթիռ, քան նախորդ տարում. ՌԴ ՊՆ

2020թ. ՌԴ սահմանների մոտ հայտնաբերվել է 40%-ով ավելի շատ օտարերկրյա հետախուզական ինքնաթիռ, քան նախորդ տարում. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի Դաշնության օդատիեզերական ուժերի ռադիոտեխնիկական զորքերը 2020 թվականին Ռուսաստանի սահմանների մոտ հայտնաբերել են 40%-ով ավելի շատ օտարերկրյա հետախուզական ինքնաթիռներ, քան 2019 թվականին: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տեղեկացրել են ՌԴ պաշտպանության նախարարությունից:

«Ռադիոտեխնիկական զորքերը 2020 թվականին հայտնաբերել են օտարերկրյա հետախուզական ինքնաթիռների թռիչքների ավելի քան հազար փաստ Ռուսաստանի սահմանների մոտ: Դա մոտ 40%-ով ավելին է, քան նախորդ տարի»,-նշել է ռազմական գերատեսչությունը:

Ընդհանուր առմամբ, այս տարի հայտնաբերվել և ուղեկցվել է ավելի քան 2 միլիոն օդային օբյեկտ, հավելել են Պաշտպանության նախարարությունում:

Ռադիոտեխնիկական զորքերը հագեցած են ռադիոլոկացիոն կայաններով և նախատեսված են հակառակորդի օդատիեզերական հարձակման ակտիվների հետախուզման համար: Այս զորքերը օդային իրավիճակի մասին տեղեկատվություն են տրամադրում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի հրամանատարությանը, ինչպես նաև ավիացիայի, զենիթահրթիռային ուժերի և էլեկտրոնային պատերազմների կառավարման կետերին:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը