Լրահոս

14.12.2020 10:36


Ինքնասպանության դեպք Երևանում. «Ռեժինե» հյուրանոցային համալիրի բակում հայտնաբերվել է տղամարդու դի

Ինքնասպանության դեպք Երևանում. «Ռեժինե» հյուրանոցային համալիրի բակում հայտնաբերվել է տղամարդու դի

Ժամը 21:30-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ, 40-ամյա Աշոտ Սարգսյանից, ով հայտնել է, որ Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորքի այգիներ 235/ հասցեում գործող «Ռեժինե» հյուրանոցային համալիրի բակում տղամարդու դի կա:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ, 73-ամյա Արտեմ Ն.-ն էր, ով 4-րդ հարկի պատուհանից իրեն ցած է նետել:

Դեպքի վայր ժամանած դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Ահազանգած Ա. Սարգսյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքն աշխատում է «Նորքի Ինֆեկցիոն» Բ/Կ-ի փոխտնօրեն:

Այս խորագրի վերջին նյութերը