Թուրքերը խրամատից բարձրախոսով հայտարարել են, թե՝ հետ գնացեք ձեր դիրքերը. Սյունիքի մարզպետ
Կրակոցներ հակառակորդի կողմից հայկական տարածքի ու մարտական դիրքերի ուղղությամբ չեն եղել։Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը` մեկնաբանելով Կապանի Ագարակ համայնքի սահմանին տիրող իրավիճակի մասին համացանցում առկա տեղեկությունները
Նա հերքեց նաև Կապանի օդանավակայանի ու Ագարակ գյուղի վրա հակառակորդի հարձակման մասին տարածված լուրերը։ «Թուրքերն ուղղակի իրենց իրենց խրամատից բարձրախոսով հայտարարել են, թե` հետ գնացեք ձեր դիրքերը»,–պատմեց մարզպետը։
Մելիքսեթ Պողոսյանը նշեց նաև, որ մարզում մարտական «համար 1» պատրաստություն է տրված։ Ուժեղացված հսկողություն է իրականացվում։
Հիշեցնենք` քիչ առաջ համացանցում լուրեր տարածվեցին, թե Սյունիքի մարզի Ագարակ գյուղի ուղղությամբ փոխհրաձգություն է տեղի ունեցել ու որ թշնամին 10 ժամ ժամանակ է տվել հայկական կողմին պաշպանական դիրքերը թողնելու համար։
Նշվում էր նաև, որ թշնամին հարձակման է անցել Ագարակ գյուղի ու Կապանի պաշտպանական դիրքերի ուղղությամբ, որտեղով անցնում է նաև դեպի Կապանի օդանավակայան տանող ճանապարհը։
Նշենք, որ այսօր Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում Նիկոլ Փաշինյանն իր ելույթում անդրադարձել էր այս տարածաշրջանին` չբացառելով, որ առաջիկայում հնարավոր է լարվածություն առաջանա նաև Կուբաթլուի և Զանգելանի շրջանների հետ կապված։
Նրա մեկնաբանմամբ, այդ շրջանների մասին համատեղ հայտարարության մեջ որևէ հիշատակում չկա, որովհետև հայտարարության ստորագրման պահին, ցավոք, այդ տարածքները մեծ մասամբ գտնվել են ադրբեջանական ուժերի վերահսկողության ներքո, այսինքն` ընդամենը փոքր հատվածներն են մնացել: Եվ եռակողմ բանակցությունների ընթացքում եղել է ըմբռնում, որ այս հատվածներում պետք է տեղի ունենա սահմանների ճշգրտում։
«Այստեղ նրբությունն այն է, որ մենք այդ հատվածով ունենք անցնող մեզ համար ռազմավարական նշանակության ճանապարհ, որի սահմանների և կոորդինատների ճշգրտման հետ կապված կան որոշակի հարցեր: Երեկ մինչև կեսգիշերն անց Մոսկվայում պաշտպանության նախարարի մասնակցությամբ տեղի են ունեցել քննարկումներ»,–ասել էր Փաշինյանը։
Նա հայտնել էր, որ կան իրադրության լուծման մի քանի առաջարկներ ու տարբերակներ, և հայկական կողմն առաջիկայում պետք է որոշում կայացնի այդ տարբերակներից որևէ մեկի վերաբերյալ:
Նշենք, որ Մելիքսեթ Պողոսյանի խոսքով, Զանգելանի ու Կուբաթլուի շրջանների` հայկական ուժերի վերահսկողության տակ մնացած հատվածը Սյունիքի մարզային սահմանից գտնվում է 20-25 կմ հեռավորության վրա։
Թուրքերը խրամատից բարձրախոսով հայտարարել են, թե՝ հետ գնացեք ձեր դիրքերը. Սյունիքի մարզպետ
Կրակոցներ հակառակորդի կողմից հայկական տարածքի ու մարտական դիրքերի ուղղությամբ չեն եղել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը` մեկնաբանելով Կապանի Ագարակ համայնքի սահմանին տիրող իրավիճակի մասին համացանցում առկա տեղեկությունները