Կարծիք

14.12.2020 09:14


Քանի դեռ նոր որակի հասարակական-քաղաքական փոխհարաբերություններ չենք կառուցել, «նոր Նիկոլներ» միշտ էլ կարող են ի հայտ գալ

Քանի դեռ նոր որակի հասարակական-քաղաքական փոխհարաբերություններ չենք կառուցել, «նոր Նիկոլներ» միշտ էլ կարող են ի հայտ գալ
Արցախի պետականությունը ոչնչացրած մարդն իր վերջին օրերն է անցկացնում վարչապետի կարգավիճակում։ Նա գնալու է, բայց այս ամենից պետք է մեծ հետևություն անել։
30 տարվա մեջ մենք մի քաղաքական համակարգ ստեղծեցինք, որում փողն Աստված էր։ Երբ աշխատում է մի համակարգ, որտեղ ձայնը գնվում է փողով, մանդատը գնվում է փողով, թերթում հոդվածը գնվում է փողով, քաղաքացիական ակտիվիստը գնվում է փողով, ապա միշտ պետք է հիշել, որ Թուրքիան ու Ադրբեջանը շատ ավելի շատ փող ունեն, և, տեսնելով, որ ամեն բան վաճառվում է՝ իրենք կփորձեն «բիրիքով գնել» և՛ փողով ձայն վաճառողին, և՛ փողով հոդված գրողին, և՛ առհասարակ այն պետությունը, որում գործում է նման համակարգ։
Այսպիսի համակարգի պարագայում «մեր հարցերը լուծելու համար» պահանջվեց ընդհամենը 5 միլիարդի խոստում և մեկ անձ, ում ընկալումներում «Արցախը բեռ է», «Ռուսաստանը չարիք», իսկ «Թուրքիայի հետ առևտուրն ու քիրվայությունը»՝ երազանք։
Քիչ է լինելու իրեն հեռացնելը, շատ գործ պիտի արվի հետո։ Քանի դեռ նոր որակի հասարակական-քաղաքական փոխհարաբերություններ չենք կառուցել, «նոր Նիկոլներ» միշտ էլ կարող են ի հայտ գալ։
Բենիամին Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը