Քաղաքական

13.12.2020 15:31


Վարդան Այվազյանի գործը կքննվի այսօր 16:00-ին Կենտրոնի դատարանում

Վարդան Այվազյանի գործը կքննվի այսօր 16:00-ին Կենտրոնի դատարանում

«Ես ԱԱԾ-ում եմ, ինձ էլ թույլ չեն տալիս հեռախոսով խոսել»,-այս մասին երեկ Aravot.am-ի հետ զրույցում ասել է բնապահպանության նախկին նախարար, ՀՀԿ նախկին պատգամավոր Վարդան Այվազյանը:

Նշենք, որ երեկ ԱԱԾ-ն խուզարկություն է կատարել նրա բնակարանում, որից հետո նրան ազատությունից զրկել են՝ մինչեւ ձերբակալությունը: Վարդան Այվազյանի փաստաբան Միհրան Պողոսյանը կայքի հետ զրույցում ասել է. «ԱԱԾ-ի խուզարկության ժամանակ այս քրեական գործի հետ առնչություն ունեցող որեւէ բան չի հայտնաբերվել: Վարդան Այվազյանին ազատությունից զրկել են այն պատճառով, թե իբր վերջինս կազմակերպել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի զանգվածային բողոքի ակցիան եւ կազմակերպել է իշխանության յուրացումը: Այս անհեթեթ մեղադրանքը իշխանության վերջին գործիքն է, որով փորձում են լռեցնել այն մարդկանց, ովքեր համաձայն չեն եւ փորձում են քայլ անեն, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը վերջնականապես չկործանվի: Այսինքն, ըստ մեղադրանքի, բոլոր այն մարդիկ, որոնք իրենց զայրույթն են արտահայտել վարչապետի կողմից ստորագրված դավաճանական փաստաթղթի հետ կապված եւ դուրս են եկել փողոց, մոտեցել են կառավարության շենք, բոլոր այդ մարդիկ, ըստ «հիմքի» դրդվել եւ ուղղորդվել են Վարդան Այվազյանի կողմից: Մնացած գնահատականները թողնում եմ ձեզ, իշխանության խղճուկ վիճակը: Ցավ եմ ապրում ԱԱԾ-ի համար, որոնք համաձայնել են այս իշխանության ձեռքում գործիք դառնալ այս հարցերում»:

Այսօր hayeli.am-ը կապ հաստատեց Վարդան Այվազյանի փաստաբան Միհրան Պողոսյանի հետ, ով տեղեկացրեց, որ նախկին պատգամավորի գործը քննվելու է այսօր` ժամը 16:00-ին, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

Ըստ փաստաբանի` ԱԱԾ-ի կողմից ներկայացվել է կեղծ մեղադրանք, և ամեն ինչ արվելու է, որ գործը Կենտրոնի դատարանում քննվի նույն դատավորի կողմից, քանի որ սրտի դատավոր գտնելն այսօր այդքան էլ հեշտ չէ: «Ինձ թվում է, որ հիմա լավ առիթ է ստեղծվել, և ամեն ինչ անելու են, ընդհուպ, մինչև ապօրինություններ, որպեսզի ԱԱԾ միջնորդությունը ներկայացվի դատարան»,-ասաց նա` հավելելով, որ այս գործն ընդհանրապես աբսուրդային է, քանի որ նշվում է, որ պարոն Այվազյանը, իբր կազմակերպել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի գիշերը զանգվածային բողոքի ակցիան եւ իշխանության յուրացումը:

Միհրան Պողոսյանի խոսքով ունենք այն ԱԱԾ-ն, որն ուղիղ ենթարկվում է երկրի բարձրագույն իշխանությունը:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վարդան Այվազյանին ձերբակալելու արձանագրությունը դա ծայրից ծայր ապօրինի փաստաթուղթ է, և սահմանակից է քրեական հանցագործությանը` մեր կողմից երեկ բողոքարկվել է, և գործը քննության է առնվելու այսօր ժամը 16:00-ին Կենտրոնի դատարանի դատավոր պարոն Թադևոսյանի կողմից»,-եզրափակեց փաստաբանը:

Այս խորագրի վերջին նյութերը