Կարծիք

13.12.2020 11:59


Այսօր իբր պետություն ունենք, որի գլխին կանգնած են հենց թրքաքիրվայական ուժերը․ մի՞թե այսօր ի հայտ չեն գալու մերօրյա Արամ Մանուկյանի, Գարեգին Նժդեհի, Դրոյի հաջորդները

Այսօր իբր պետություն ունենք, որի գլխին կանգնած են հենց թրքաքիրվայական ուժերը․ մի՞թե այսօր ի հայտ չեն գալու մերօրյա Արամ Մանուկյանի, Գարեգին Նժդեհի, Դրոյի հաջորդները
ԳՈՒՑԵ ՀՆԱՐԱՎՈ՞Ր Է
Իրավիճակը հիշեցնում է 1918-21 թվականները։ 1918թ․ թուրքական կանոնավոր բանակը քաղաք առ քաղաք, գյուղ առ գյուղ գրավում էր Հայաստանը։ Ժողովուրդը խուճապի էր մատնված։ Ով ճար ուներ, գաղթում էր դեպի Հյուսիսային Կովկաս։ Այնտեղ էլ քարավանները լեռնցիների կողմից հարձակումների էին ենթարկվում։ Ժողովրդի մեծ հատվածն էլ, չէր ուզում դիմադրել, այլ այսօրվա իմքայլականների նման, ցանկանում էին երկիրը նվիրել թուրքերին և նրանց հետ քիրվայություն անել։ Զինվորականությունն առաջարկում էր նահանջել և պաշտպանությունը կազմակերպել Սևանի լեռներում։
Սակայն գտնվեց մեկ մարդ՝ Արամ Մանուկյանը, ով վերցրեց պատասխանատվությունը, կազմակերպեց պաշտպանություն՝ կերտելով Սարդարապատի փայլուն հաղթանակը։ Այո, նա նաև դաժանությամբ վարվեց թրքաքիրվայասերների հետ և փրկեց Հայաստանը։ Մյուս մեծերից Գարեգին Նժդեհը 1919-21թթ․ կարողացավ դիմադրել թուրք-ադրբեջանական հրոսակախմբերին և անառիկ պահել Սյունիքը։
Այսօր կորցնում ենք Արամ Մանուկյանի, Գարեգին Նժդեհի, Դրոյի և այլ նվիրյալների կողմից հիմնադրված և մեզ ժառանգություն թողած Հայաստանը։ Ցավոք, այսօր իբր պետություն ունենք, որի գլխին կանգնած են հենց թրքաքիրվայական ուժերը։ Բայց սա արդարացում չէ։ Մի՞թե այսօր ի հայտ չեն գալու մերօրյա Արամ Մանուկյանի, Գարեգին Նժդեհի, Դրոյի հաջորդները, առաջնորդեն բոլորիս և փրկեն հայրենիքը։ Վաղը ուշ է լինելու։
Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը