«Փաշինյանը 5 մլրդ ստանա, դուք մեզ 10 հազա՞ր եք առաջարկում»․ մարդիկ հրաժարվում են 10 հազար դրամի դիմաց դուրս գալ փողոց (տեսանյութ)
Մենք արդեն մի քանի դրվագով անդրադարձել էինք Նիկոլ Փաշինյանի հակասական գործողություններին։ Իր վարչապետության ընթացքում նա գրեթե բոլոր դեպքերում արել է այն նույն քայլերը, որոնք քննադատում էր ընդդիմադիր եղած տարիներին։
Այս օրերին իշխանությունները լծված են հաջակցություն Փաշինյանի հանրահավաքներին փողով մարդ բերելով։ ՀՀԿ իշխանության տարիներին Փաշինյանը հնարավոր բոլոր առիթներով խոսել է այս երևույթի դեմ։ Իսկ հիմա, երբ իր իշխանությունը հանրային աջակցության ֆոն ստեղծելու կարիք ունի, սիրով օգտվում է այս գործիքից։
Մամուլում արդեն անուններ գրվել են, թե ովքեր են հանրահավաքի համար մարդ հավաքում։ Հայտնի է նաև գինը՝ մեկ մարդու համար օրական 10 հազար դրամ։ Մարզերի մեր մի քանի ընթերցողներ տեղեկացրեցին, որ նույնիսկ 10 հազարով Փաշինյանի «աջակիցներ» հավաքելը դժվար գործ է դարձել։ Միտինգավորները հրաժարվում են 10 հազարով դրամի դիմաց դուրս գալ փողոց։
«Իշխանավորների համար միտինգավոր հավաքագրող մի քանի անձանց վտարել են Շիրակի մարզի գյուղերից։ Մարդիկ ասել են՝ Փաշինյանը 5 մլրդ ստանա, դուք մեզ 10 հազա՞ր եք առաջարկում։ Տարբեր գյուղացիներ ասել են, որ 30 հազար դրամից պակաս գումարի դիմաց չեն պատրաստվում փողոց դուրս գալ»,-այս մասին ասաց Շիրակի մարզի մեր զրուցակիցներից մեկը։

Աղբյուրը՝ politik.am