Կարծիք

13.12.2020 09:20


Դուք պատկերացնո՞ւմ եք, թե այս մղձավանջից հետո ինչ ահռելի ջանքեր են հարկավոր՝ վերականգնելու կրկեսի վերածված Հայաստանի միջազգային հեղինակությունը

Դուք պատկերացնո՞ւմ եք, թե այս մղձավանջից հետո ինչ ահռելի ջանքեր են հարկավոր՝ վերականգնելու կրկեսի վերածված Հայաստանի միջազգային հեղինակությունը
Դուք պատկերացնո՞ւմ եք, թե այս մղձավանջից հետո ինչ ահռելի ջանքեր են հարկավոր՝ վերականգնելու կրկեսի վերածված Հայաստանի միջազգային հեղինակությունը:
Դուք պատկերացնո՞ւմ եք, թե այս մղձավանջից հետո ինչ ահռելի ջանքեր են հարկավոր՝ վերականգնելու Հայաստանի կազմաքանդված պետական ինստիտուտները:
Դուք պատկերացնո՞ւմ եք, թե այս մղձավանջից հետո ինչ ահռելի ջանքեր են հարկավոր՝ վերականգնելու Հայաստանի փոշիացող կրթական համակարգը:
Դուք պատկերացնո՞ւմ եք, թե այս մղձավանջից հետո ինչ ահռելի ջանքեր են հարկավոր՝ վերականգնելու Հայաստանի ուժային կառույցների վարկը, որոնք մոլագարի ձեռքին քսանչորսժամյա խամաճիկի են վերածվել:
Դուք պատկերացնո՞ւմ եք, թե այս մղձավանջից հետո ինչ ահռելի ջանքեր են հարկավոր՝ վերականգնելու Հայաստանի բանակի ոգին, որը դարձել է մոլագարի քավության նոխազը:
Դուք պատկերացնո՞ւմ եք, թե այս մղձավանջից հետո ինչ ահռելի ջանքեր են հարկավոր՝ վերականգնելու Հայաստանի դիվանագիտության հեղինակությունը, որ մոլագարի հայտարարած զրոյական կետից այդպես էլ տեղից չի շարժվում:
Դուք պատկերացնո՞ւմ եք, թե այս մղձավանջից հետո ինչ ահռելի ջանքեր են հարկավոր՝ վերականգնելու Հայաստանի բացակա մշակութային կյանքը, որ այդպես էլ պատանդ մնաց մակունցի տիրույթներում:
Դուք պատկերացնո՞ւմ եք, թե այս մղձավանջից հետո ինչ ահռելի ջանքեր են հարկավոր՝ վերականգնելու Հայաստանի կաթվածահար տնտեսությունը:
Դուք պատկերացնո՞ւմ եք, թե այս մղձավանջից հետո ինչ ահռելի ջանքեր են հարկավոր՝ վերականգնելու Հայաստանի խաթարված ներքին մթնոլորտը, որ ուր որ է օդը կճայթի ներքին թշնամանքից:
Դուք պատկերացնո՞ւմ եք, թե այս մղձավանջից հետո ինչ ահռելի ջանքեր են հարկավոր՝ վերականգնելու Հայաստանի անտեր սահմանները, որ թուրքն է գծում:
Դուք պատկերացնո՞ւմ եք, թե այս մղձավանջից հետո ինչ ահռելի ջանքեր են հարկավոր՝ վերականգնելու Հայաստանի ազգաբնակչության հոգեկան առողջությունը, որ քայքայվեց այս մոլագարի ձեռքին:
Այս մղձավանջից դուրս գալու ենք, իսկ մոլագարի ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆԸ ոչ մի ճիգով և ոչ մի ջանքով չի ջնջվելու:
Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը