Քաղաքական

12.12.2020 22:22


3 մլն դրամ` մտավորականների «ուղեղները լվանալու» համար

3 մլն դրամ` մտավորականների «ուղեղները լվանալու» համար

Ժամ-ժամ հնչող ոստիկանների, պաշտոնյաների հրաժարականներից Նիկոլ Փաշինյանը, ասում են, ցնցումների մեջ է ընկել։ Կառավարության որոշ պաշտոնատար անձանց իջեցվել է հրահանգ` հապճեպ լուծումներ գտնել, որպեսզի հաջորդիվ ստացվող դիմումներն ու ընդվզումները կանխվեն ամեն գնով։ Yerevan.Today-ի աղբյուրի փոխանցմամբ` ներսում, բոլոր օղակներում տոտալ անգործություն է, հողերը հանձնողի հետ հրաժարվում են աշխատել, պարալիզացվել է պետական համակարգը։

Բայց Փաշինյանը, աղբյուրի պնդմամբ` մարդկանց ազդեցիկ խմբերին բուռը հավաքելու համար հանձնարարել է աշխատել քաղաքագետների, տնտեսագետների ու մտավորականության հետ, որպեսզի նրանք հերթով չմիանան Հայրենիքի փրկության ճակատին։

Այսպիսով, Yerevan.Today-ի ձեռքի տակ է հայտնվել հատկապես Մշակույթի ոլորտի գործիչներին «վերբովկա» անելու սցենարային պլանը։ Այս խմբի հետ բարեխոսելու համար վերադասից հանձնակատար է նշանակվել ԿԳՄՍ սորոսական կապերով հայտնի փոխնախարար, նաև քայլական, ԱԺ պատգամավոր Մխիթար Հայրապետյանի հովանավորյալ հանդիսացող Արա Խզմալյանը։

Վաղը նա իր հետ Ծաղկաձորի ամենաթանկ հյուրանոց կտանի` 45-ից ավելի ՊՈԱԿ-ների տնօրենների, որոնք համակարգվում են իր ենթակայությամբ՝ թատրոններ, համերգասրահներ և այլն։ Իշխանությանը սատարելու «վերբովկայի» նպատակով մտածվել է անցկացնել «սեր և հանդուրժողականություն» քարոզելու թեմատիկայով զրույց, նաև 2021-ին «սեր» քարոզող ներկայացումների համար կտրվեն խոստումներ պետական ֆինանսավորում իջեցնելու, որպեսզի մշակութային ՊՈԱԿ-ների տնօրենները շարունակեն լռել: Եվ ահա Ծաղկաձորի ամենաթանկ հյուրանոցում` «Մարիոթում», Արա Խզմալյանը պատվիրել է շուրջ 50 հոգու համար թանկարժեք սենյակներ։ Նշենք, որ մեկօրյա գիշերակացի, սննդի և երկօրյա վայելքի համար այս հյուրանոցին է վճարվել մոտավոր հաշվարկով մոտ 3 միլիոն ՀՀ դրամ։

Ամենաուշագրավը, սակայն իշխանությանը սատարող ելույթների քողարկված տեքստերը չեն։ Պարզվում է, որ մշակույթի գործիչների երկօրյա հաճույքները հովանավորում է Արա Խզմալյանը՝ իր բիզնեսը համարվող ՀԿ միջոցներից։

Խոսքը «Ազգային ստեղծարար միավորում» ՀԿ մասին է, որը ԵՄ համատեղ ֆինանսավորմամբ վաղը և մյուս օրը պետք է մշակույթի գործիչների «ուղեղները լվալու միջոցով» այս իշխանության դիրքերը պահելու համար խնդիր լուծի։ Իհարկե՝ միջոցառումը պաշտոնապես այլ կերպ է ներկայացվում։ Ծաղկաձորյան հավաքի քողարկված պլաններին արդեն իսկ տեղյակ են որոշ գործիչներ, ենթադրաբար արտահոսքն արվել է ԿԳՄՍ-ից։ Թատրոնների մի քանի տնօրեններ վրդովված են, Yerevan.Today-ի հետ զրույցում հայտարարեցին, թե չեն մեկնելու, և չեն պատրաստվում Փաշինյանի թելը թելել։ Մի քանիսն էլ հակառակն են պնդում, որ գնալու են ու խայտառակ աղմուկ կբարձրացնեն հենց որ մեկը համարձակվի Փաշինյանի անունը առհասարակ հնչեցնել։

Փաստորեն, նոր սկանդալ է հասունանում` մտավորականության, մշակույթի և արվեստի գործիչների շարքերում։ Վաղվա Ծաղկաձորյան հավաքի դրավագներ կներկայացնենք օրվա ավարտին։ Բայց մինչ այդ կարևոր է ընդգծել ԿԳՄՍ փոխնախարարի ճկուն խաղը` փաստորեն վաղը մի ձեռքով իր ՀԿ ով փողեր է լվանալու, մյուս ձեռքով ԵՄ հաշվին հաճոյանա Նիկոլ Փաշինյանին։ Արա Խզմալյանն իր հետ փոխկապակցված «Ազգային ստեղծարար միավորում»ՀԿ-ով մշտապես խոշոր թվերով գրանտներ է շահել։ Ավելին, այս ՀԿ ն շահել է ԿԳՄՍ դրամաշնորհներ, ինչը նշանակում է կոռուպցիոն գործարք և շահերի բախում։ Չէ՞ որ պարզից էլ պարզ է, որ Խզմալյանն իր պաշտոնեական դիրքը օգտագործել է պետական փողերով գրանտներ շահելու միջամտության համար։

Ուշագրավ է այս ՀԿ-ով Խզմալյանի գործընկերային կապերը։ Նույն ՀԿ-ի ֆասադն ապահովող երկրորդ դեմքը՝ Տուրիզմի վարչության նախկին պետ Զարմինե Զեյթունցյանն է, ով հեղափոխությունից հետո լքեց պետական կառավարման համակարգը ու անմիջապես հայտնվեց վարչապետի տիկնոջ` Աննա Հակոբյանի նախաձեռնած ադրբեջանցի մայրերին խաղաղություն քարոզող աղմկահարույց նախագծի PR խմբում։

Արա Խզմալյանը մեր՝ վաղվա միջոցառման թաքուն նպատակների մասին իր մեկնաբանությունը ստանալու համար արված զանգերին չպատասխանեց։

Այս խորագրի վերջին նյութերը