Աշխարհ

12.12.2020 20:50


Ալիևը հայտնել է, որ ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոն կստեղծվի Աղդամի շրջանում

Ալիևը հայտնել է, որ ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոն կստեղծվի Աղդամի շրջանում

Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի վերահսկման ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոն կստեղծվի Աղդամի շրջանում: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին շաբաթ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդունելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի և ֆրանսիացի համանախագահներին:

Նշվում է, որ հանդիպմանը ներկա են գտնվել նաև երկրում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

«Մենք գտնվում ենք Աղդամի շրջանում մոնիթորինգային կենտրոնի ստեղծման փուլում: Ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը կվերահսկի հրադադարի ռեժիմի պահպանումը: Կարծում եմ՝ դա տարածաշրջանային համագործակցության լավ դրսևորում է: Միևնույն ժամանակ դա Թուրքիայի և Ադրբեջանի միջև լավ համագործակցության խորհրդանիշ է»,-ասել է Ալիևը:

Աղբյուր՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը