Քաղաքական

12.12.2020 20:00


Բժշկական համայնքը պահանջում է Փաշինյանի հրաժարականը

Բժշկական համայնքը պահանջում է Փաշինյանի հրաժարականը

Հայաստանի բժշկական համայնքի ներկայացուցիչները հայտարարություն են տարածել, որը ներկայացնում ենք ստորև:

«Նոյեմբերի 9-ին Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված կապիտուլյացիոն հայտարարությամբ մեր պատմության մեջ մի խայտառակ էջ ամրագրվեց: Ըստ էության կորցրինք Արցախի Հանրապետությունը՝ տասնյակ տարիների մեր համազգային ձեռքբերումները, արձանագրելով նաև անդառնալի մարդկային կորուստներ:

Մեր երկրի քաղաքական ղեկավարության կրած պարտության հետևանքները մեզ դեռ երկար տարիներ են ուղեկցելու: Այսօր արդեն վտանգված է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ու մեր ժողովրդի անվտանգությունը:

Ակնհայտ է, որ քաղաքական և դիվանագիտական ոլորտներում պարտություններ արձանագրած իշխանություններն անկարող են դիմագրավել թե՛ ներքին մարտահրավերները, թե՛ արտաքին սպառնալիքները:

Մենք բոլորս ականատես ենք եղել, թե ինչպես պետական կառավարման բոլոր ոլորտներում համատարած ձախողումները, պետականության համար կարևոր հարցերում ոչ մասնագիտական մոտեցումները, պետական քաղաքականության մշակման տարերայնությունն անդառնալի հետևանքների պատճառ դարձան:

Ականատես եղանք, բայց լռեցինք, որովհետև մեզանից շատերը զբաղված էին իրենց առօրյա պարտականությունների իրականացմամբ: Մենք լռեցինք, երբ պետական մակարդակով խարխլվում էին բժշկական էթիկայի նորմերը, մենք լռեցինք, երբ տապալվում էր կորոնավիրուսի դեմ պայքարը… Լռեցինք և ստացանք այն, ինչի մասին այլևս լռելը անհնար է:Նահանջի և լռելու իրավունք այլևս չունենք:

Հայաստանը պիտի ոտքի կանգնի: Որպես պետություն և ժողովուրդ կանգնած ենք ճակատագրական հանգրվանի առջև, որը պահանջում է վճռական որոշումներ և գործողություններ: Մինչդեռ, քաղաքական իշխանությունների ձեռնարկած քայլերը համարժեք չեն մեր ժողովրդին ուղղված գոյապահպանական սպառնալիքին: Իշխանությունների գործողությունները, սեփական սխալների և քաղաքական պատասխանատվության մերժումն ավելի են շիկացնում ներքաղաքական մթնոլորտը։

Ելնելով վերոհիշյալից, պահանջում ենք ստեղծված աղետալի վիճակի համար պատասխանատու վարչապետ Փաշինյանի հրաժարականը և նրա կառավարության ինքնակամ և անցնցում հեռացումը:

Վստահ ենք, որ քաղաքական ուժերին կհաջողվի երկիրը ցնցումներից զերծ պահել, մեր հասարակությանը միավորվել պետականության գաղափարի շուրջ և արտահերթ ընտրությունների ճանապարհով ձևավորել առկա ճգնաժամը հաղթահարելու ունակ իշխանություն:

1. Տարոն Տոնոյան - վիրաբույժ, բժշկագիտության թեկնածու

2. Գևորգ Գրիգորյան - ուրոլոգ, առողջապահության կազմակերպիչ, «Կոնսիլիում» ԱՀԿ նախագահ

3. Գագիկ Հակոբյան - ԵՊԲՀ-ի Վիրաբուժական ստոմատոլոգիայի և Դիմածնոտային վիրաբուժության ամբիոնի վարիչ, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանի Դաշնության Բժշկա-Տեխնիկական Գիտությունների Ակադեմիայի իսկական անդամ

4.Դրաստամատ Խուդավերդյան - ԵՊԲՀ-ի Ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր

5. Արտաշես Ազնաուրյան - ԵՊԲՀ-ի Հյուսվածաբանություն ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ բժշկական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի պատվավոր դոկտոր

6. Միխայիլ Աղաջանով - ԵՊԲՀ-ի Կենսաքիմիայի ամբիոնի վարիչ ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր

7. Վլադիմիր Շեկոյան - ԵՊԲՀ-ի Բժշկական մանրէաբանության ամբիոնի վարիչ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր

8.Վալերի Տատինցյան - ԵՊԲՀ-ի Թերապևտիկ Ստոմատոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ բժշկական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ,

9. Խաչիկ Խաչիկյան - ԵՊԲՀ մաշկավեներաբանության և կոսմետոլոգիայի ամբիոնի վարիչ, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր

10. Կարինե Թոխունց - ԵՊԲՀ-ի հետբուհական և շարունակական կրթության մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր, Ուլտրաձայնային ախտորոշումը մանկաբարձության և գինեկոլոգիայի մեջ հայկական ասոցիացիայի նախագահ,Վերարտադրական բժշկության հայկական ասոցիացիայի փոխնախագահ

11. Ղազինյան Հասմիկ Լևոնի - Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի լյարդաբանական կենտրոնի լյարդաբանական բաժանմունքի ղեկավար , Հայաստանի լյարդաբանների ասոցիացիայի նախագահ:

12. Հարություն Տանիելյան - Մաշկաբան «Տանիելյան Կլինիկա»

13. Պետրոսյան Ռոբերտ Ալբերտի- Գլխավոր բժիշկ, թիվ 19 պոլիկլինիկա

14. Գյուրջյան Իսահակ Ալեքսանդրի - Մանկական վիրաբույժ, Սուրբ Աստվածամայր բ/կ

15. Ադամյան Մարգարիտա Իսրայելի - Մանկաբարձ-գինեկոլոգ Սլավ Մեդ բ/կ

16. Գևորգյան Մադլենա Լևոնի - Բուժքույր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բ/կ

17. Եդոյան Արտակ Ռաֆիկի - Ուռոլոգ Վանաձորի թիվ 3 պոլիկլինիկայի տնօրեն

18. Տալոյան Մելքոն Սարգսի - Վիրաբույժ Վաղարշապատի հիվանդանոց

19. Աբգարյան Դիանա Արաիկի - Ստոմատոլոգ Կասկադ դենտ ստոմատոլոգիական կլինիկա

20. Հակոբյան Էմիլյա Գագիկի - Բժիշկ-Ստոմատոլոգ

21.Հովհաննիսյան Նելլի Արտեմի - բժիշկ-ստոմատոլոգ

22. Մելքոնյան Սուսաննա - Բժշկուհի

23. Արմինե Ժորժիկի Խանամիրյան - ՄՄԱՊԳԿ որպես մանկաբարձ-֊գինեկոլոգ

24. Թադևոսյան Մերի Սոսի - ՄՄԱՊԳԿ որպես մանկաբարձ-֊գինեկոլոգ

25. Ջահանյան Իրինա Ջահանի - ՄՄԱՊԳԿ որպես մանկաբարձ-֊գինեկոլոգ

26. Օրբելյան Ջարուհւ Գառնիկի - ՄՄԱՊԳԿ որպես մանկաբարձ-֊գինեկոլոգ

27. Հակոբյան Լևոն Հակոբի - ՄՄԱՊԳԿ որպես մանկաբարձ-գինեկոլոգ

28. Աբելյան Սոնա Աբելի

29. Օրբելյան Սմբատ Ձոնիկի - Թերապևտ-սրտաբան

30. Օրբելյան Անուշ Ֆրունզիկի - Նյարդաբան Էլիտ Մեդ բ/կ

31. Մկրտչյան Ժենյա Աշոտի - Մանկաբարձ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բ/կ

32. Այվազյան Գայանե Հովհաննեսի - Մանկաբույժ

33.Շահինյան Լևոն Նիկիտայի - Թերապևտ «Տոնոյան» բ/կ

34. Գրիգորյան Ռուզաննա Ալբերտի - Սրտաբան «Տոնոյան» բ/կ

35. Գևորգյան Բագրատ Գևորգի - ԼՕՌ «Տոնոյան» բ/կ

36. Տոնոյան Ալվարդ Տարոնի - բժիշկ-ռադիոլոգ «Տոնոյան»բ/կ

37. Կարինե Մուրադյան Մագբեթի - բժիշկ սոնոգրաֆիստ «Տոնոյան»Բ/Կ

38. Տիգրան Նահապետյան վիրաբույժ - էնդոսկոպիստ Սևանի ԲԿ

39. Անի Երեմյան մանկաբարձ - գինեկոլոգ «ԵԲՀԱ» ՀԿ նախագահ

40. Սողոմոնյան Սամվել Ավետիսի - ընդհանուր վիրաբույժ Իզմիրլյան ԲԿ

41.Քրիստինե Հենրիկի Ավետիսյան - Ստոմատոլոգ Երևան

42. Ծովինար Վարդանյան Վարդանի - Մաշկաբան, վեներաբան Մալետտի բժշկական կենտրոն

43. Կուրղինյան Ամալյա Աշոտի - գինեկոլոգ Էջմիածին,Ծննդատուն

44. Հյուսնունց Հռիփսիմե Ռուդիկի - Ռադիոլոգ Իզմիրլյան բ/կ

45. Վարդուհի Խաչատրյան Ռաֆիկի - Ընդհանուր պրակտիկայի բժիշկ, բժիշկ-հոմեոպաթ ԵՊԲՀ

46. Ասլանյան Ռուբեն Գուրգենի – Նեյրովիրաբույժ, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բկ

47. Տատինցյան Հասմիկ Սլավիկի - «Տոնոյան» բ/կ, դեղագետ

48. Տատինցյան Վիգեն Առնոի - ОДЕКА В Բժիշկ

49. Արև Սամվելի Ղարիբյան – Նյարդաբան, «Տոնոյան» բ/կ

50. Անահիտ Շահինյան - «Սուրբ Սստվածամայր» ԲԿ Դիմածնոտային վիրաբույժ

51. Անուշ Կարախանյան Սուրենի Ոստիկանության ԲՎ պոլիկլինիկա Ստոմատոլոգ

52. Մարտա Սմոյան - ԵՊԲՀ Դեղագետ

53. Լիլիթ Կարապետյան Ռաֆիկի - «Տոնոյան» բ/կ, Ք.Կ.Ա

54. Երզնկյան Լենա «Տոնոյան» բ/կ, բուժքույր

55. Մանասյան Լիլիթ Սուրենի - «Տոնոյան» բ/կ, բուժքույր

56. Արզումանյան Անժելա Սուրենի - «Տոնոյան» բ/կ, բուժքույր

57. Աբրահամյան Անի Կարենի - «Տոնոյան» բ/կ, բուժքույր

58. Հասմիկ Մանվելի Օհանյան - Սլավ Մեդ բ/կ, Բժիշկ ռադիոլոգ

59. Հասմիկ Զախարյան Էդուարդի - Էնդոկրինոլոգ

60.Խոջյան Ռուզաննա – ՄՕ, Դիագնոստիկա Րադիոլոգ

61. Հռիփսիմե Պոդոսյան Սարգսի - Վարդանանց ՆԲԿ Նյարդաբան

62. Վիկտորիա Ղազարյան Համլետ - «Տոնոյան» բ/կ, Թերապևտ

63. Գրիգորյան Գեղամ Համլետի – Վիրաբույժ, «Տոնոյան»բ/կ

64. Օհանյան Հովհաննես Արմենի – Վիրաբույժ, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բ/կ

65. Օքրոյան Վենեդիկտ Պետրոսի - Անոթային վիրաբույժ, «Տոնոյան» բ/կ

66. Արեն Սարգսի Գյոզալյան - Մանկաբարձ գինեկոլոգ, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բ/կ

67. Կլարա Օրդոյան Դավթի – ԼՕՌ, Արաբկիր բժշկական համալիր

68. Ալեքսանդր Սերգեյի Սեինյան - Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն, ոսկրային ուռուցքաբանության բաժանմունքի վարիչ

69. Գայանե Աշոտի Այվազյան - Բժիշկ ռադիոլոգ Ցիտոմեդ կլինիկա, բժշկական գիտությունների թեկնածու

70. Վարդուհի Միխայիլի Սարկիսյան - 2002-2019 Արյունաբանական կենտրոն բժիշկ-լաբորանտ(մակարդաբան)

71. Մխիթարյան Կարինե Արամի - Գյումրիի թիվ 1 պոլիկլինիկա սրտաբան

72. Սահակյան Լուսինե Վարուժանի - չի աշխատում, Մանկաբարձ-գինեկոլոգ

73. Ռուբեն Գալստյան Աստղիկ - Օրթոպեդ

74. Վրեժ Վալերի Ասրյան - Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ , Վիրաբույժ

75. Արա Աշոտի Այվազյան - Արմենիա ԲԿ, բժշկական գիտությունների դոկտոր, մանկական վնասվածքաբնության և օրթոպեդիայի ծառայության ղեկավար

76. Մարիաննա Իգորի Գևորգյան - Մուրացան հիվանդանոցի Ախտորոշիչ կենտրոնի ղեկավար, Ճառագայթաբան

77. Լուսինե Բաբայան Սամվելի - Վարդանանց բժշկական կենտրոն, Ստոմատոլոգ

78. Լիանա Նազարյան Մուրացան - հիվանդանոց, Մանկաբույժ

79. Գալուստ Գալուստյան Հարությունի - Նաիրի ԲԿ, Օրթոպեդ-ուռուցքաբան

80. Սոֆի Սիմոնյան - «Տոնոյան» բ/կ, Բուժքույր

81. Լուսինե Նավասարդյան - Մուրացան ԲԿ էնդոկրինոլոգ

82. Անտիկյան Անահիտ Արտյոմի - Գյումրի ԲԿ Ռևմատոլոգ

83. Ռենատա Մարկոսյան - ԵՊԲՀ էնդոկրինոլոգ

84. Այվազյան Նաիրա Յուրայի – Գինեկոլոգ, Մոսկվա

85.Կարախանյան Անուշ – Ատամնաբույժ

86. Վարդանյան Արմեն Վաչիկի - վիրաբույժ

87. Մուրադյան Լարիսա Վարազդատի - Աշխատել է Արմավիրի մարզի մարզպետարանում ՝ որպես առողջապահության վարչության պետ, փոխմարզպետ։ Մասնագիտությունը՝ առողջապահության կազմակերպիչ։

88. Մանուկյան Լուսինե Կառլենի

89. Նատալյա Օլեգի Տեր-Գևորգովա

90. Նաիրա Մելիքսեթի Արոյան - Մանկաբարձ գինեկոլոգ

91. Օհանյան Անահիտ Մուկուչի - Մուրացան Հոսպիտալ մենեջեր

92. Գրիգորյան Ասպրամ Վովայի – Ճառագայթաբան, Մոսկվա

93. Սոկրատ Սուրենի Հախվերդյան - Անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ

94. Նարե Բաղումյան - «Արեգակ» ստոմատոլոգիական կլինիկա, Բժիշկ-ստոմատոլոգ

95. Գառնի Պետրոսեան Նժդեհի - ԵՊԲՀ Օրդինատոր

96. Թոփչյան Արփի Հրայրի - Պրոֆիլակտիկ բժշկության և թերապիայի ազգային գիտահետազոտական կենտրոն, Սրտաբան-առիթմոլոգ, Մոսկվա

97. Էմիրյան Կարինե Պավլիկի - «Տոնոյան» բ/կ, բուժքույր

98. Գրիգորյան Գեորգի Լևոնի – Ակնաբույժ, Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն 4 հարկի բաժնի վարիչ

99. Զաքարյան Ալինա Նորիկի – Ակնաբույժ, Հերացու անվան թիվ 1 հիվանդանոց

100. Գրիգորյան Ալլա Գեորգիի – Բժիշկ, ռադիոլոգ

101. Գալստյան Խաչիկ - «Տոնոյան» բ/կ, վիրաբույժ

102. Գաբրիելյանր Տաթևիկ Լևոնի - ՆՄԲԿ,

103. Մկրտիչ Խամոյան Պողոսի - Շտապ օգնություն, բուժակ

104. Աստաբաթյան Տաթևիկ Մուշեղի - ՀԲԻ, ռադիոլոգ

105. Բաբաջանյան Հարություն Ռադիոնի – Վիրաբույժ, Մոսկվա

106. Շահգելդյան Լիլիթ Վրեժի - ՍԳԼ, գինեկոլոգ

107. Էմմա Գևորգյան Գագիկի - Գրիգոր Նարեկացի, ճառագայթաբան

108. Մաթոսյան Ստեփան - ԵՊԲՀ, վնասվածքաբան

109. Շահբազյան Սյուզաննա Ստյոպայի - «Մուրացան» հիվանդանոցային համալիր, սոնոգրաֆիստ

110. Գայանե Սահակովա Ռոբերտի - «Գրիգոր Նարեկացի» ԲԿ, մանկաբույժ

111. Կարինե Ղարագյոզյան Իվանի Էրեբունի բժշկական կենտրոն, սիրտ- անոթային հետազոտությունների ծառայություն

112. Նելլի Յուզբաշյան Ներսեսի - «Գրիգոր Նարեկացի» ԲԿ, գինեկոլոգ

113. Մելինե Գևորգի Նավասարդյան - բժիշկ-ռադիոլոգ (աշխատել է ՁԻԱՀ-Ի Կանխարգելման Հանրապետական Կենտրոնում` որպես բժիշկ-սոնոգրաֆիստ)

114. Կոծինյան Արա - Վանաձորի բժշկական կենտրոն, վիրաբույժ

115. Ավագյան Կարեն Ստեփանի - առողջապահության կազմակերպիչ, բ.գ.թ., «Ջերմուկ առողջարան» ՓԲԸ տնօրեն

116. Աղաբեկյան Մարինե - Համալսարանական թիվ 1 հիվանդանոց, սրտաբան

117. Հովսեփյան Էդգար Հունանի - «Տոնոյան» բ/կ, դիմածնոտային վիրաբույժ

118. Ծաղիկ Մելքումյան Արմենակի - ՀԹ1ԿՀ, օրդինատոր

119. Գայանե Սուրենի Մացակյան - գաստրոէնտերոլոգ, ԵՊԲՀ գաստրոէնտերոլոգիայի ամբիոն, դասախոս, Միքայելյան համալսարանական հիվանդանոց

120. Հակոբյան Հովհաննես Ֆիրդուսի - Վիրաբույժ, «Տոնոյան» բ/կ

121. Միրիջանյան Մարինա Իվանի - Բ.գ.թ., բժիշկ-ռադիոլոգ, թերապևտ, թոքաբան, Այրվածքաբանության ազգային կենտրոն

122. Արայիկ Ղարիբյան - «Արթմեդ» բժշկական վերականգնողական կենտրոն, ԼOՌ բժիշկ, բժշկական գիտությունների թեկնածու

123. Այվազյան Վաչագան Պետրոսի - բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԲԳԱ ակադեմիկոս, Վնասվածքաբանների, օրթոպեդիայի ասոցիացիայի նախագահ

124. Մարիամ Աշոտի Ավետիսյան - «Նաիրի» ԲԿ, էնդոկրինոլոգ

125. Համբարձումյան Սոնա Գագիկի - ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի թիվ 1 համալսարանական ստոմատոլոգիական պոլիկլինիկայի ղեկավար, թերապեւտիկ ստոմատոլոգիայի ամբիոնի դոցենտ, բժիշկ- ստոմատոլոգ

126. Գրիգորյան Լևոն - սրտաբան, բժշկական գիտությունների թեկնածու

127. Նարինե Սարգսյան - Սեբաստիա ծննդատան նեոնատոլոգ

128. Աշոտ Կորյունի Կուրղինյան – վիրաբույժ, ք. Գյումրի

129. Ազատյան Վահե Յուրիի - ԵՊԲՀ թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբիոնի դոցենտ, բ.գ.թ.

130. Արփինե Սողոյան Ռուդոլֆի - Երևանի թիվ 16 պոլիկլինիկա, Մանկաբարձ -գինեկոլոգ

131. Արմեն Գրիգորյան Միքաելի - Էսսե ՔԿԱ

132. Հովհաննես Էդուարդի Դիլանյան - ՌԴ, Մոսկվա, Ուրոլոգիայի, ուռուցքաբանության և վիրաբուժության գիտական և կլինիկական կենտրոն, օնկոլոգ-վիրաբույժ

133. Նունե Աղասու Խաչատրյան - Թիվ 16 պոլիկլինիկա, ռադիողոգ

134. Արշակ Պապոյան Սեյրանի - Աստղիկ ԲԿ, համաճարակաբան

135. Անի Ալեքսանյան Պավլիկի - Վարդանանց նորարական բժշկական կենտրոն, սրտաբան

Հայտարարությունը բաց է միանալու համար:

Նախաձեռնող խմբին միանալու համար դիմել 077044401 հեռախոսահամարով կամ գրել էլեկտրոնային փոստին [email protected]»:

Այս խորագրի վերջին նյութերը