Քաղաքական

12.12.2020 19:25


Վարդան Այվազյանին տարել են ԱԱԾ. ձերբակալման որոշում է կայացվել

Վարդան Այվազյանին տարել են ԱԱԾ. ձերբակալման որոշում է կայացվել

Վարդան Այվազյանին բերման են ենթարկել ԱԱԾ՝ առանց հիմքեր ներկայացնելով, որտեղ էլ ձերբակալման որոշում է կայացվել:

Այվազյանի փաստաբանը հայտնեց, որ չեն պարզաբանել՝ ինչ հիմքով են տարել, խուզարկությունից անմիջապես հետո հայտարարեցին, որ բերման են ենթարկում։

Նրանք պատրաստվում են բողոքարկել որոշումը, համապատասխան որոշումը կկայացվի 24 ժամվա ընթացքում:

Նշենք, որ սա Նիկոլ Փաշինյանի հրաժարականի դեմ ցույցերը ճնշելու, քաղաքական ռեպրեսիաների հերթական դրսևորումն են։ Թե՛ Վարդան Այվազյանն ու իր ընկերները, թե՛ Հովհաննես Օհանյանն իր ընկերների հետ այս օրերին ակտիվորեն մասնկացում են Փաշինյանի դեմ ցույցերին, ակցիաներին, երեկ էլ ճանապարհ էին փակել, ու հիմա ԱԱԾ-ին այս մարդկանց բնակարաններ ուղարկելով ու նրանց բերման ենթարկելով, Նիկոլ Փաշինյանի «դեմոկրատական» վարչակազմը հույս ունի՝ լռեցնել կամ վախեցնել իր դեմ խոսողներին, որ նրանք այլևս դուրս չգան փողոց ու չպահանջեն իր հրաժարականը։

Այս խորագրի վերջին նյութերը