Լրահոս

13.04.2009 17:41


Գագիկ Մինասյան. «Մեր ներքին արտադրողն ի զորու է մրցակցել թուրքական արտադրողի հետ»

Գագիկ Մինասյան. «Մեր ներքին արտադրողն ի զորու է մրցակցել թուրքական արտադրողի հետ»

ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, հայ–թուրքական տնտեսական հարաբերությունների վերաբերյալ ասել էր, որ հարաբերությունների հաստատման պարագայում «շահը երկուստեք է լինելու»

«7օր»-ին մասնավորապես հետաքրքիր է, թե արդյո՞ք կառավարության կամ ԱԺ հանձնաժողովի կողմից արվել են համապատասխան վերլուծություններ հայ-թուրքական սահմանի բացման դեպքում տնտեսական դրական և բացասական հետևանքների վերաբերյալ, Գագիկ Մինասյանը պատասխանել է, որ հիմա նման խնդիր դրված չէ, և որ «գլխավոր խնդիրը հարաբերությունների հաստատումն է».

«Հնարավոր տնտեսական վտանգներ դեպքում ի՞նչ է պատրաստվում անել հայկական կողմը» հարցին Գագիկ Մինասյանը պատասխանել է.

-Մեր տնտեսության մրցունակությունը բավական բարձր է, և ցանկացած մրցակցային իրավիճակ նպաստավոր է մեզ համար։ Կարծում եմ՝ մեր ներքին արտադրողն ի զորու է մրցակցել թուրքական արտադրողի հետ։ ...մեր տնտեսության առջև որևէ խնդիր չի ծագի, ուղղակի մեր ապրանքներն ավելի էժան կհայտնվեն Թուրքական շուկայում, և հակառակը»։

Նա նշել է նաև, որ կլինեն հարցեր, որոնք կառնչվեն ազգային անվտանգության խնդիրներին, և համոզմունք է հայտնել, որ այդ խնդիրները կկգտնվեն համապատասխան մարմինների մշտական վերահսկողության տակ։

Այս խորագրի վերջին նյութերը