Առողջապահության նախարարությունը ծրագրում է պետական ֆինանսավորումից զրկել կենտրոնը, որտեղ նևրոզից բուժվում են պատերազմից վերադարձած զինվորներն ու որդեկորույս մայրերը
Հայաստանի առողջապահության նախարարությունը ծրագրում է 2021 թվականից սկսած պետական ֆինանսավորումից զրկել Քասախ քաղաքում գտնվող «Նևրոզների բուժման կենտրոն»-ին, որտեղ նյարդաբանական խանգարումներից բուժվում են ռազմական գործողություններին մասնակցած զինծառայողներ, պատերազմում իրենց որդիներին կորցրած մայրեր, ինչպես նաև անհետ կորած զինծառայողների մայրեր:
Կենտրոնի տնօրեն Ցոլակ ՀակոբյանըNEWS.am Medicine-ի հետ զրույցում նշեց, որ կենտրոնն այսօր ծանրաբեռնված է ոչ թե 100, այլ 110 տոկոսով. այստեղ կա ընդամենը 50 մահճակալ, սակայն պացիենտների թիվն այժմ 55 է, և բոլոր նրանք ստացիոնար բուժման կարիք ունեն:
«Երեկ առողջապահության նախարարությունից մեզ հայտնեցին, որ 2021 թվականից պետպատվերի տեղադրումը աննպատակահարմար են համարում: Մեզ ասացին, որ եթե մենք ցանկանում ենք շարունակել աշխատել, ապա մենք պետք է անցնենք վճարովի ծառայությունների տրամադրման: Սակայն հենց հիմա մեզ մոտ պառկած են ռազմաճակատից վերադարձած զինծառայողներ, պատերազմում իրենց որդիներին կորցրած մայրեր, անհետ կորած զինծառայողների մայրեր: Ինչպե՞ս կարող եմ նրանցից գումար պահանջել բուժման համար»,-հարց ուղղեց կենտրոնի տնօրենը:
Նրա խոսքով՝ որոշ նյարդաբանական խանգարումներ իսկապես ստացիոնար բուժում են պահանջում: Միջինում նման բուժումը տևում է մոտավորապես 20-25 օր: Մինչ օրս նման բուժումը վճարվել է պետպատվերի շրջանակում ցուցումների առկայության դեպքում, ավելին, պացիենտներն անվճար դեղորայք և երեքանգամյա սնունդ են ստանում:
«Դուք պատկերացնո՞ւմ եք մարդու կյանքը, ով խորը դեպրեսիա է ապրում, ով ռազմաճակատում կորցրել է մեկ կամ երկու որդիներին, ով չի ցանկանում ապրել և լույս չի տեսնում թունելի վերջում: Այդ մարդիկ շատ ծանր հոգեբանական վիճակում են: Շատերի մոտ տագնապալի խանգարումներ կան, նրանց անընդհատ թվում է, թե ինչ-որ վատ բան տեղի կունենա: Դա սարսափելի, ծանր և դեկոնստրուկտիվ վիճակ է: Նևրոզներից, իհարկե, չեն մահանում, սակայն նման խանգարումների դեպքում կյանքի որակը խիստ տուժում է, բոլոր առկա խնդիրները խորանում են, և մարդիկ չեն կարողանում լիարժեք կյանքով ապրել, շատերի մոտ ի հայտ են գալիս հոգեսոմատիկ հիվանդություններ, ինչպես օրինակ՝ քաղցկեղ, շաքարախտ, հիպերտոնիա և այլն»,-ասաց մասնագետը:
Նրա խոսքով՝ Վիետնամում պատերազմի ժամանակ 10 տարում զոհվել է ամերիկացի 60 000 զինծառայող, սակայն հաջորդ 10 տարիների ընթացքում այդ պատերազմի ևս 100 000 վետերան ինքնասպանություն է գործել: Դա ցույց է տալիս, թե որքան կարևոր է պատերազմ վերապրած կամ դրա պատճառով ծանր կորուստներ ունեցած մարդկանց ժամանակին օգնություն ցուցաբերելը: Մասնագետի խոսքով՝ Հայաստանում ևս կարող են լուրջ խնդիրներ առաջանալ, եթե պատերազմի հետևանքով տուժած մարդկանց հետ գրագետ աշխատանք չտարվի: Այդ առումով նպատակահարմար կլիներ նոր կլինիկաներ բացելը, որտեղ կաշխատեին նման մարդկանց հետ, այլ ոչ թե փակել միակ ունեցածը:
Առողջապահության նախարարությունը ծրագրում է պետական ֆինանսավորումից զրկել կենտրոնը, որտեղ նևրոզից բուժվում են պատերազմից վերադարձած զինվորներն ու որդեկորույս մայրերը
Հայաստանի առողջապահության նախարարությունը ծրագրում է 2021 թվականից սկսած պետական ֆինանսավորումից զրկել Քասախ քաղաքում գտնվող «Նևրոզների բուժման կենտրոն»-ին, որտեղ նյարդաբանական խանգարումներից բուժվում են ռազմական գործողություններին մասնակցած զինծառայողներ, պատերազմում իրենց որդիներին կորցրած մայրեր, ինչպես նաև անհետ կորած զինծառայողների մայրեր:
Կենտրոնի տնօրեն Ցոլակ Հակոբյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում նշեց, որ կենտրոնն այսօր ծանրաբեռնված է ոչ թե 100, այլ 110 տոկոսով. այստեղ կա ընդամենը 50 մահճակալ, սակայն պացիենտների թիվն այժմ 55 է, և բոլոր նրանք ստացիոնար բուժման կարիք ունեն: