Կարծիք

12.12.2020 14:55


Իսկ ո՞ւր է մեր կանոնավոր զորքը, ո՞ւր է բանակը

Իսկ ո՞ւր է մեր կանոնավոր զորքը, ո՞ւր է բանակը
Գերագույն չարագործը հայտարարում է, թե 20-25 զինվորականի կյանք փրկելու համար է կապիտուլյացիա ընդունել: Ենթադրենք: Իսկ ո՞ւր է նրա փրկած բանակը:
Ինչո՞ւ եմ հարցնում, որովհետև արդեն մեկ ամիս շարունակվող «շուրջօրյա կապիտուլյացիայի» այս աղետային ընթացքում բազմիցս փաստեր են հրապարակվում ու տարածվում, որ թուրքերը Սոթքի հանքավայրն են մեծամասամբ վերցրել, Գորիսի, Կապանի, առհասարակ, Սյունիքի սահմանամերձ գյուղերին պատկանող տարածքներում են առաջ գալիս: Ավելին, ադրբեջանցիներն ու թուրքերն այնքան են հաբռգել, որ Գեղարքունիքի մարզում մտնում են ռեստորանում ուտում-խմում և անվնաս, սաղ-սալամաթ ելնում-գնում: Մտնում Գորիսում են մեքենայով ֆռֆռում...
Դա ի՞նչ է նշանակում:
Ի լրումն ամենի, դա նշանակում է, որ ոչ մի սահման՝ այդ բառի բուն իմաստով, չկա՛: Ըստ կարգի, արդեն այդ սահմանին պետք է մեր կանոնավոր զորքը կանգնած, ավելի ճիշտ՝ դիրքավորված լիներ, թեկուզ այն ոստիկանազորքը, որով իրեն շրջապատել է փաշինյան-հերձվածողը: Բայց չկա:
Որքան հայտնի է, կա՛մ կամավորականների ջոկետներ են սահմանը պահելով զբաղված, կա՛մ հենց սահմանամերձ դարձած գյուղերի բնակիչները՝ համայնքապետերի գլխավորությամբ: Իսկ կանոնավոր զորքը չկա, համենայն դեպս, չի երևում:
Անհասկանալի է, թե անցած 3-4 շաբաթվա ընթացքում ինչո՞վ է զբաղված բանակը, ինչո՞վ է զբաղված Գլխավոր շտաբը, եթե սահմանամերձ բնակավայրերի պաշտպանությունը բնակիչներն են ապահովում:
Եվ էլի. անհասկանալի է նաև, թե դիրքապահներն ինչո՞ւ չեն կրակում մոտեցող թուրքերի, սահմանը հատողների վրա: Այդպիսի հրամա՞ն է տրված: Թե՞... էլ թշնամի չեն: Դե, նիկոլին Արցախն էր խանգարում՝ քիրվայություն անելու համար, հենա՝ Արցախը նվիրեց իր «կիրթ ու կառուցողականին», ի՞նչ իմանաս, գուցեև՝ ցեղակցին:
Ասենք, ի՜նչ Արցախ: Արդեն Սյունիքը տալու ցրցամի մեջ են: Բա հո հենց այնպես չէ ճիվաղը կրկնում իր կոդավորված «լուծումը պիտի բավարարի...» ֆրազը:

Այս խորագրի վերջին նյութերը