Խոսի՛ր, մի՛ լռիր, մշտաժպտադեմ, սրճասեր «Ռեմբո»... Է՛լ ինչեր չի արել փաշինյանը, 10 օր «մարդ չուղարկելուց» բացի
Առհասարակ, այս տարօրինակ, եթե չասվի՝ «պայմանավորված պատերազմում» քաղաքաքարոզչական «վերնախավում» ամեն մեկի դերն ու դերակատարումը դեռ պետք է պարզվի: Բայց նրանցից յուրաքանչյուրը նաև հանրությանը ցուցադրվող «հիմնական դեր» ուներ: Այդ տեսանկյունից, օրինակ, նիկոլ փաշինյանը, նրա տիկին աննա հակոբյանը, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ու, ասենք՝ պաշտոնական տեղեկատվության հիմնական ներկայացնող Արծրուն Հովհաննսիյանը որոշակի «դերեր» էին ստանձնել:
Գերագույն «խեղկատակ» նիկոլ փաշինյանն, օրինակ, «զոհվելու պատրաստ ղեկավարի» ու բոցաշունչ, բայց հիմար ելույթներ ունեցող դուչեի» դերում էր (դերերից մեկը, անշուշտ):
Նրա տիկինը՝ աննա հակոբյանը, եթե հակիրճ ձևակերպենք, «էրատո»-յություն էր անում:
Արծրուն Հովհաննիսյանը «ռազմաճակատի իրադրություն» անվան տակ հորինված, իրականությանը տրամագծորեն հակասող մակարոնեղենը հանրության ականջներին կախելու և անհարմար հարցեր տվող ԶԼՄ-ներին վերամբարձ կեցվածքով ու տոնայնությամբ լռեցնող-սաստողի դերում էր, գիտեք:
Իսկ օրինակ Արայիկ Հարությունյանն էլ, մշտաժպտադեմ տեսքով, առաջնագծում կոֆե խմելով՝ «Գյանջայի այռապոռտը հօդս ցնդեցնողի», էսպես յուրօրինակ նախագահ-«ռեմբո»-ի դերի մեջ էր: Տեսել եք, իհարկե:
Կրկնենք, խոսքը հանրությանը ցուցադրված «իմիջային» դերերի մասին է:
Նախօրեին համացանցում է հայտնվել ևս մի «բոմբ» ձայնագրություն: Ձայնագրված է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր, ազատամարտիկ Ռուսլան Իսրայելյանիհեռախոսային խոսակցությունը: Ըստ որում, Ռուսլան Իսրայելյանը արդեն հաստատել է, որ դա իրական խոսակցություն է՝ նշելով, որ չգիտի, թե ով է ձայնագրել: Դատելով ձայնագրությունից, դա գաղտնալսում չէ, այլ Իսրայելյանը խոսել է բարձրախոսով, իսկ նրա մոտ գտնվող անձանցից մեկնումեկը ձայնագրել է: Թեպետ այդ դետալներն արդեն էական չեն:
Էականն այն է, որ Արայիկ Հարությունյանը զրուցակցին բաց տեքստով գանգատվում է, որ 10 օր շարունակ նիկոլ փաշինյանին խնդրում է «մարդ ուղարկել», որ «Ստեփանակերտն ու Մարտունին փակի»՝ պաշտպանությունն ապահովի, սակայն փաշինյանը մարդ չի ուղարկում, կոպիտ ասած:
Նրա զրուցակիցը, հայհոյախառը և իր պատկերացումը արտահայտելով փաշինյանի ու «քաղաքական ղեկավարության» մայրերի բարոյական նկարագրի վերաբերյալ, Արցախի նախագահին հորդորում է «դրանց բացատրել», որ եթե Արցախն ուզում են հանձնել, մարդ չեն ուղարկում, ապա կգան Երևան ու բոլորին կկոտորեն՝ «նիկոլ-միկոլ, կնգյանավ-մնգյանավ»...
Դեռ մի կողմ թողնենք «կատաղի սպառնալիքը». կան, զրուցակիցները հայտնի են, թող իրենք մեկնաբանեն: Այս սպառնալիքի մեջ առանձնապես ուշադրություն գրավեց նիկոլ փաշինյանի կնոջ հիշատակումը, ինքնին: Դա գալիս է լրացնելու այն վարկածը, որ աննա հակոբյանը Արցախում այնպիսի բացասական դերակատարություն է ունեցել, այնքան է արդեն զինվորականների ու կռվողների «կոկորդին հասցրել» և նյարդայնացրել, որ ահա այդպիսի սպառնալիքներ հնչեցնելուն է բանը հասել:
Իսկ առհասարակ, Արայիկ Հարությունյանը լավ կանի՝ խոսի:
Որակյալ սուրճը մեզանից, ինչպես ասվում է, խոսելն իրենից:
Եվ ինչո՞ւ միայն Արայիկ Հարությունյանը: Էլի կարևոր մարդիկ կան, որ պետք է խոսեն: Ցանկալի է՝ հիմա:
Նրանք բոլորը մի օր, հուսանք այդ օրը շատ հեռու չէ, իհարկե, արտահայտվելու առիթներ կունենան Պետական հատուկ հանձնաժողովում կամ, ասենք, «մեծ դատավարության» ժամանակ: Իսկ խոսել կարող են հիմա: Ու պետք է խոսել:
Օրինակ, ո՞ւմ է սպասում, որ չի խոսում Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը, ում դեմ իրականացված մահափորձը տակավին մութ է մնում ու բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս: Մի՞թե նա չի կռահում, որ իր խոսելը հնարավորինս կչեզոքացնի իր անվտանգության դեմ ինչ-ինչ շրջանակների դավերը: Հակառակը՝ լռելը նրան չի ապահովագրելու այդ վտանգներից:
Ու ոչ մեկին չի ապահովագրում: Մանավանդ, եթե վարչապետի աթոռին դեռևս այդ կահույքին կառչած արարածն է, որ նաև նրանց բոլորին դրեց հարվածի տակ, բացի այն, որ թուրքին նվիրեց Արցախն ու հիմա էլ ՀՀ տարածքն է կտոր-կտոր GPS-ով տալիս:
Խոսի՛ր, մի՛ լռիր, մշտաժպտադեմ, սրճասեր «Ռեմբո»... Է՛լ ինչեր չի արել փաշինյանը, 10 օր «մարդ չուղարկելուց» բացի
Առհասարակ, այս տարօրինակ, եթե չասվի՝ «պայմանավորված պատերազմում» քաղաքաքարոզչական «վերնախավում» ամեն մեկի դերն ու դերակատարումը դեռ պետք է պարզվի: Բայց նրանցից յուրաքանչյուրը նաև հանրությանը ցուցադրվող «հիմնական դեր» ուներ: Այդ տեսանկյունից, օրինակ, նիկոլ փաշինյանը, նրա տիկին աննա հակոբյանը, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ու, ասենք՝ պաշտոնական տեղեկատվության հիմնական ներկայացնող Արծրուն Հովհաննսիյանը որոշակի «դերեր» էին ստանձնել:
Գերագույն «խեղկատակ» նիկոլ փաշինյանն, օրինակ, «զոհվելու պատրաստ ղեկավարի» ու բոցաշունչ, բայց հիմար ելույթներ ունեցող դուչեի» դերում էր (դերերից մեկը, անշուշտ):
Նրա տիկինը՝ աննա հակոբյանը, եթե հակիրճ ձևակերպենք, «էրատո»-յություն էր անում:
Արծրուն Հովհաննիսյանը «ռազմաճակատի իրադրություն» անվան տակ հորինված, իրականությանը տրամագծորեն հակասող մակարոնեղենը հանրության ականջներին կախելու և անհարմար հարցեր տվող ԶԼՄ-ներին վերամբարձ կեցվածքով ու տոնայնությամբ լռեցնող-սաստողի դերում էր, գիտեք:
Իսկ օրինակ Արայիկ Հարությունյանն էլ, մշտաժպտադեմ տեսքով, առաջնագծում կոֆե խմելով՝ «Գյանջայի այռապոռտը հօդս ցնդեցնողի», էսպես յուրօրինակ նախագահ-«ռեմբո»-ի դերի մեջ էր: Տեսել եք, իհարկե:
Կրկնենք, խոսքը հանրությանը ցուցադրված «իմիջային» դերերի մասին է:
Նախօրեին համացանցում է հայտնվել ևս մի «բոմբ» ձայնագրություն: Ձայնագրված է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր, ազատամարտիկ Ռուսլան Իսրայելյանի հեռախոսային խոսակցությունը: Ըստ որում, Ռուսլան Իսրայելյանը արդեն հաստատել է, որ դա իրական խոսակցություն է՝ նշելով, որ չգիտի, թե ով է ձայնագրել: Դատելով ձայնագրությունից, դա գաղտնալսում չէ, այլ Իսրայելյանը խոսել է բարձրախոսով, իսկ նրա մոտ գտնվող անձանցից մեկնումեկը ձայնագրել է: Թեպետ այդ դետալներն արդեն էական չեն:

Արմեն Հակոբյան