Աշխարհ

12.12.2020 14:34


«Հակահեղափոխական գործողությունների» համար Իրանում կախաղան է բարձրացվել ընդդիմադիր լրատվական կայքի ղեկավարը

«Հակահեղափոխական գործողությունների» համար Իրանում կախաղան է բարձրացվել ընդդիմադիր լրատվական կայքի ղեկավարը

Այսօր Իրանում մահապատժի է ենթարկվել Amad News ընդդիմադիր լրատվական պորտալի ղեկավար Ռուհոլլահ Զամը, գրում է Mehr News-ը, նշելով` մահապատիժն իրականացվել է շաբաթ առավոտյան՝ կախաղանի միջոցով:

Նշենք, որ մահապատժի վերաբերյալ որոշման մասին հայտնի էր դարձել այս շաբաթվա սկզբին։ Նման վճռի կայացման պատճառն այն է, որ Զամն, իշխանությունների պնդմմաբ, օգնություն է ստացել օտարերկրյա հետախուզական ծառայություններից:

Հիշեցնենք` դեռևս 2019-ի հոկտեմբերի կեսերին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել էր Զամի ձերբակալման մասին: Ըստ բաց աղբյուրների՝ Զամն ակտիվորեն լուսաբանել է 2017-ի դեկտեմբերից 2018-ի հունվար ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած բողոքի ցույցերն ամբողջ Իրանի տարածքում:

Լրատվականի ղեկավարը, ըստ IRNA գործակալության տվյալների, ձերբակալվել է «հակահեղափոխական գործողությունների» համար: Նրա գործողություններն իբր թե ուղղորդվել են ֆրանսիական հետախուզության կողմից, և նա աջակցություն է ստացել ԱՄՆ-ի և Իսրայելի հետախուզական ծառայություններից:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը