Իշխանությունները կա՛մ թաքցնում են, կա՛մ մաս-մաս են տալիս գերիների, անհետ կորածների, զոհերի մասին տեղեկությունները, որ բողոքի ալիքը բարձրանա ոչ թե միանգամից, այլ աստիճանաբար․ Լ․ Ալավերդյան
Զոհերի, անհետ կորածների, գերիների թվերը թաքցնելը համարում եմ ներքին քաղաքական մանիպուլյացիա։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն, ՀՀ առաջին ՄԻՊ, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը։
Նրա խոսքով՝ պատերազմից հետո պետք է հնարավոր լիներ ճշգրիտ ստանալ այն թվերը, որոնք ցույց են տալիս, թե քանի հոգի է ուղարկվել առաջնագիծ։ «Պետք է ունենային տվյալներ, թե քանի հոգի է հաշվառված զինկոմիսարիատներում, որոնք ուղարկվել են առաջնագիծ։ Դա թիվ է, որը պարտավոր է ունենալ պետությունը՝ հանձինս պատկան մարմինների։ Հընթացս, ցանկացած պահի, երբ հարց առաջանար, իրենք պետք է ունենային հստակ տվյալներ։ Երկրորդ՝ հստակ պետք էր ունենալ վերադարձած, ողջ մնացածների թիվը, այնուհետ՝ գերիների թիվը։ Մյուսները համարվում են անհետ կորածներ»,-ասաց Ալավերդյանը։
Նրա խոսքով՝ այդ դեպքում ևս հստակ չենք կարող ասել՝ որքան մարդ է զոհվել, քանի որ անհետ կորածների մեջ կարող են լինել այնպիսիները, որոնք զոհվել են, բայց դեռ մարմինները չեն գտել, կամ այնպիսիք, որոնք համարվում են զոհվածներ, սակայն այժմ ողջ են և թաքնվել են։
Իրավապաշտպանն ընդգծեց՝ երեկվա տվյալներով՝ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել 2996 զոհված զինծառայողի մարմին, մինչ այս պահը պաշտոնապես հայտարարվել է զոհված 1825 զոհված զինծառայողի անուն։
«Թե ինչու դատաբժշկական փորձաքննությունները չեն կատարվում պատճաշ և արագ, կարծում եմ՝ երկու պատճառ կա։ Պատշաճ ձևով չեն կատարել տվյալների գրանցում՝ ովքեր են ուղարկվել առաջնագիծ, ովքեր՝ մեկշաբաթյա նախնական պատրաստության։ Հիմքում անկազմակերպվածությունն է։ Եթե այդ աշխատանքը ճիշտ է կատարվում, ցանկացած պահի զինկոմիասարիատները պետք է տան հստակ թիվը, թե ինչքան մարդ է հաշվառված մեկնել առաջնագիծ»,-նշեց Ալավերդյանը՝ ընդգծելով, որ չգիտի՝ անկազմակերպվածության հիմքում միտումնավորությու՞նն է, թե՞ անփութությունը։
«Բոլոր տարիներին բոլոր իշխանությունները փորձել են այդ տվյալները միանգամից չտալ։ Դա եղել է բոլոր պետությունների կողմից, որ չլինի բողոքի ալիք։ Անձինք պահանջում են իրենց զավակներին, և եթե անգամ զոհերը պատերազմի պատճառով են, միևնույն է, դժգոհությունը բավականին հիմնավոր է։ Իշխանությունները, որպես կանոն, կա՛մ թաքցնում են, կա՛մ մաս-մաս են տալիս այդ տեղեկությունները, որ բողոքի ալիքը բարձրանա ոչ թե միանգամից, այլ աստիճանաբար, քանի որ իշխանությունն անհանգստանում է»,-ասաց նա։
Անդրադառնալով այն հանգամանքին, որ կան զոհված զինծառայողներ, որոնք հուղարկավորվել են, սակայն նրանց անունները ևս մինչ հիմա հրապարակված չեն, Ալավերդյանն ասաց, թե դա հանցագործություն է․ «Պետական մարմինը պատշաճ կերպով չի կատարում իր պարտականությունը, դա նաև մարդու իրավունքների ոտնահարում է, այդ թվում՝ միջազգային իրավունքի, օրենքի նորմերի կոպիտ խախտում է»,-ասաց Ալավերդյանը։