Քաղաքական

12.12.2020 14:07


Սյունիքի սահմանամերձ դարձած գյուղերում խնդիրները բազմազան են՝ սկսած սոցիալականից, մինչև անվտանգություն. ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի սահմանամերձ դարձած գյուղեր

Սյունիքի սահմանամերձ դարձած գյուղերում խնդիրները բազմազան են՝ սկսած սոցիալականից, մինչև անվտանգություն. ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի սահմանամերձ դարձած գյուղեր

Մարդու իրավունքների պաշպան Արման Թաթոյանն այցելել է Սյունիքի մարզի այն համայնքներ, որոնք դարձել են սահմանամերձ՝ տեղում ծանոթանալու խնդիրներին:

Արման Թաթոյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այցի նպատակն է ունենալ հանդիպումներ սահմանամերձ գյուղերում, վաղն ևս այցը շարունակվելու է: Նա ընդգծեց, որ հարկավոր է հասկանալ այս սահմանամերձ գյուղերի խնդիրները և թե ինչպես կարող են դրանց լուծմանը նպաստել:

«Այցեր շատ ենք անում սահմանամերձ գյուղեր, բայց պատերազմից հետո սա առաջին այցն է սահմանամերձ Սյունիքի մարզ, արդեն սահմանամերձ դարձած մեր գյուղերը: Վաղը շարունակելու ենք այցերը, Արավուս, Տեղ և մնացած գյուղեր»,-ասաց նա։

Հարցին՝ ի՞նչ խնդիրներ են առանձնացրել համայնքապետերը, բնակիչները, Թաթոյանն արձագանքեց. «Խնդիրները բազմազան են՝ սկսած գուղացիների սոցիալական հարցերից, մինչև անվտանգություն: Այս բոլոր հարցերը ՄԻՊ-ին էլ են առնչվում, մնացած մանրամասները հնարավոր կլինի ասել այցի ավարտին»:

Դիտարկմանը՝ փաստացի այս գյուղերի բնակիչները գտնվում են թշնամու թիրախում, ՄԻՊ-ն ասաց, որ գյուղերը դարձել են սահմանամերձ, իրենք էլ հատուկ եկել են, որ ծանոթանան բոլոր խնդիրներին: «Քանի որ այցի սկիզբն է, դժվարանում եմ որևէ տվյալ ասել, փաստ է՝ այստեղ սահմանագծման հետ կապված աշխատանքներ պետք է ընթանան, դրանք կարևոր են այն տեսանկյունից, որ դրա իրականացման հարցերը պետք է հստակ ու կանխատեսելի լինի նաև հանրության համար: Տարբեր գյուղերի բնակիչների մոտ կան անհանգստություններ՝ կապված արոտավայրերի, առանձին տների, մասնավոր հողատարածքների հետ, այդ ամենը պետք է հասկանալ, որովհետև սրանք նաև մարդու իրավունքների հետ կապված խնդիրներ են»,-ընդգծեց ՄԻ պաշտպանը:

Արման թաթոյանը տեղեկացրեց նաև, որ հանդիպում են ունեցել զինվորականների հետ: «Զինծառայողների խնդիրները ևս մեր կարևորագույն ուղղություններից է, մեզ հետ են նաև մասնագետները, որոնք զինծառայողների իրավունքներով են մասնագիտացված, և մենք պետք է հասկանանք՝ նրանք ինչ խնդիրներ ունեն, այդտեղ արդեն Պաշտպանության նախարարության ու ԳՇ-ի հետ աշխատանքներ պետք է տանենք, որ նպաստենք նաև նրանց խնդիրների լուծմանը»,-շեշտեց նա:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը