Կարծիք

12.12.2020 12:46


Գեղցի ղեկավարը և նրան սատարող գեղցի կողմնակիցները կազմաքանդելու են Հայաստանն իր բոլոր հետևանքներով

Գեղցի ղեկավարը և նրան սատարող գեղցի կողմնակիցները կազմաքանդելու են Հայաստանն իր բոլոր հետևանքներով
Ամենասարսափելին...
Ամենասարսափելին՝ պետական մտածելակերպից զուրկ ղեկավար ունենալն է, որի շուրջ հավաքվում են իր պես կարիերիստ և մորթապաշտները ու այդ թիմ կոչվածը երկիր է ղեկավարում՝ դիմելով բազմաթիվ մանիպուլյացիաների և օգտագործելով հասարակության քաղաքականապես անգրագետ զանգվածին սեփական շահերի համար...
Որոշ մարդկանց (գյուղապետեր, դատախազ, պատգամավորներ) կողմից սեփական պաշտոնների համար մղվող պայքարում, ինչպես նաև ազգադավին ծառայություններ մատուցելու նպատակով Գյումրի-Երևան մայրուղում կանգնած ու հենց Նիկոլին սատարող գեղցի (գյուղացու հետ չշփոթել) գեոպոլիտիկների, կրոնագետների, պատմաբանների, բարոյագետների, զինվորական ստրատեգների պատճառով է, որ հիմա մենք այսպիսի վիճակում ենք... Դրանց մեծ մասը նույնիսկ միջնակարգ կրթություն չունի, բայց «եթեր» է մտնում ու խոսում է այնպիսի բաներից, որոնցից ընդհանրապես պատկերացում չունեն... Բայց իրենք գիտեն, որ պրոֆեսիոնալներ են այդ ոլորտներում... Սարսափելին հենց ԴԱ է...
Կրկնակի սարսափելին այն է, որ այս «դասին» է պատկանում երկրի ղեկավարը՝ Նիկոլը, ով հմտորեն օգտվում է պրիմիտիվ մանիպուլյացիաներից, կեղծիքից և ստից... Եթե ներքաղաքական առումով նրա այս քաղաքականությունը կարճատև ինչ-որ օգուտ նրան տալիս է, ապա արտաքին քաղաքականության բնագավառում 2018 թ-ի մայիսից մենք տանուլ ենք տվել ամեն ինչ, որի գագաթնակետը եղավ 44-օրյա խայտառակ պատերազմը, որի հետևանքները մենք դեռ շատ երկար ենք զգալու մեզ վրա...
Գեղցի ղեկավարը և նրան սատարող գեղցի կողմնակիցները կազմաքանդելու են Հայաստանը իր բոլոր հետևանքներով...
Հիմա հասկանում եմ, թե ինչու ենք մենք ծվարվել մեր պատմանակ հայրենիքի մի շատ փոքրիկ մասում. ունեցել ենք Նիկոլի պես պետական մտածելակերպից զուրկ, մորթապաշտ, պաշտոնամոլ, անգրագետ, աներես ու ամեն ստորության ընդունակ ղեկավարներ...
Հ.Գ. Ցավն այն է, որ լինելով աշխարհի հնագույն ազգերից մեկը ոչ միայն չսովորեցինք ուրիշների, այլև ԵՐԲԵՔ չսովորեցինք սեփական սխալների վրա...
Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը