Լրահոս

12.12.2020 12:38


Պատերազմում զոհվել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանի եղբայրը

Պատերազմում զոհվել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանի եղբայրը

Անվանի հուշարձանագետ Սամվել Կարապետյանի եղբայրը` բժիշկ Վահրամ Կարապետյանը, զոհվել է արցախյան պատերազմում։

«Անմահության ուղին բռնեց նաև Սամվելի եղբայրը՝ Վահրամ Կարապետյանը: Հավատարիմ բժշկի վեհ կոչմանը` նա շտապել էր հայրենիքին օգնության: Անդադար գնդակների տարափների և հրետակոծությունների տակ կյանքեր էր փրկել, բայց նոյեմբերի 4-ին նենգամիտ թշնամին խլեց նրա կյանքը»,-գրված է վաղամեռիկ հուշարձանագետի ֆեյսբուքյան էջում։

Վահրամ Կարապետյանին այս օրերին փնտրել են` հուսալով, որ ողջ կգտնեն, սակայն շուրջ 40 օր անց՝ դեկտեմբերի 11-ին, ստացել են մահվան բոթը։

Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանն էլ մահացել էր այս տարվա փետրվարին։

Այս խորագրի վերջին նյութերը