Ամեն ԾԱԽԱԾ զինվորի կյանքի համար պատասխան եք տալու:
նիկոլաժեխ` դու ինձ հետաքրքիր չես: Քո կյանքով կապրես, սերիալներդ կնայես ու նիկոլիդ կկարոտես:
Հանրահայտ դեմքեր, որ կոչեր էիք անում գնալ զոհվել արդեն իսկ ծախած կռվում: Նկարվողներ ու նկարողներ` ո՞նց եք ձեզ զգում։ Ինչ որ մեկը ոգեշնչվեց ձեր խոսքերից ու գնաց: Գնաց, չիմանալով, որ իրեն արդեն դավաճանել են: Գնաց` ու արդեն չկա:
Չգիտեիք` հավատում եմ: Իսկ հիմա գիտե՞ք։
Ձեզնից ոմանք արտահայտվեցին ու պարզ հնչեցրին իրենց դիրքորոշումը` հարգում եմ: Բայց կան մարդիկ, ովքեր մինչ օրս լուռ են:
Կիսալղոզածը այլևս չի անցնում` այսպիսի ժամանակներ են: Կամ աջակցում եք նիկոլին, կամ պահանջում նրա հրաժարականը: Երրորդ տարբերակը շատ հեռվացել է բարոյական համարվելուց:
Գեներալներ բարձրաստիճան: Դե եթե դուք էլ եք շարունակում լռել` ո՞րն է ձեր ուսադիրների արժեքը։
Բարոյական աջակցությունը հաճելի երևույթ է` բայց կենսագրությունը չի մաքրում:
Տղերք` ներեք: Ինձ էլ ներեք: Ես էլ կռվի օրերին հասկացել եմ ու չեմ խոսել: Բայց խոսում եմ հիմա:
Ամեն ծախած զինվորի կյանքի համար պատասխան եք տալու․․․