Քաղաքական

12.12.2020 11:21


ՊԲ հարավային ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ, հրազենային վիրավորում է ստացել 3 պահեստազորային. Արցախի ՊԲ

ՊԲ հարավային ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ, հրազենային վիրավորում է ստացել 3 պահեստազորային. Արցախի ՊԲ

Ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբր Հադրութի հատվածում հայկական ուժերը դիմել են զինված սադրանքի, ինչի արդյունքում մեկ ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել, իրականությանը չի համապատասխանում: Իրականությունն այն է, որ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով տարբեր աստիճանների հրազենային վիրավորումներ են ստացել երեք պահեստազորայիններ: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը