Մի շարք դատախազներ գլխավոր դատախազի հետ խոսակցությունների ժամանակ հասկացրել են, որ իրենք ապօրինությունների չեն գնալու, եթե իրենց որևէ բան ստիպեն անել, ապա պաշտոնից կազատվեն․ «Ժողովուրդ»
«Դատախազական համակարգում ևս արշալույսները խաղաղ չեն:
Մասնավորապես, ՀՀ գլխավոր դատախազությունում մի շարք դատախազներ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ խոսակցությունների ժամանակ հասկացրել են, որ իրենք ապօրինությունների չեն գնալու, նման որոշումներ չեն կայացնելու և ռիսկի չեն դիմելու՝ հաշվի առնելով այս վերջին շրջանում մարդկանց բերման ենթարկելու կամ ձերբակալելու ոչ իրավաչափ դեպքերը:
Նրանք Դավթյանին ասել են՝ որևէ ապօրինության չեն գնալու, և եթե իրենց որևէ բան ստիպեն անել, ապա դիմումներ են գրելու և պաշտոնից ազատվեն:
Եվ, մեր տեղեկություններով, հենց սա է պատճառը, որ չի բացառվում՝ առաջիկայում Գլխավոր դատախազությունում ևս պաշտոնանկությունների շարք սկսվի, և իրենց պաշտոններից ազատվելու դիմումներ գրեն բարձրաստիճան դատախազներ անգամ: Ամեն դեպքում, դատախազներն այդ մասին ասել են ոչ միայն իրենց անմիջական ղեկավարներին, այլ հենց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ևս»,-գրում է թերթը: