Առաջին անգամ ստիպված ենք ինքնուրույն հավաքել հայկական կողմի զոհերի, անհետ կորածների և գերիների անուններ. մի բան, որը նախկինում արել ենք միայն Ադրբեջանի թաքցված կորուստների համար․ Razm.info
Գրեթե բոլորս ունենք ծանոթներ, որոնք զոհվել և արդեն հուղարկավորվել են, բայց անունները պաշտոնական ցուցակում դեռ չկան։
Ցավալի է, որ Ռազմինֆոյի գործունեության 9 տարում առաջին անգամ ստիպված ենք ինքնուրույն հավաքել հայկական կողմի զոհերի, անհետ կորածների և գերիների անուններ. մի բան, որը նախկինում արել ենք միայն Ադրբեջանի թաքցված կորուստների համար: Այս մասին հայտարարություն է տարածել Razm.info կայքը։
Մեր նպատակն է թույլ չտալ մոռացության մատնել ոչ մի անուն, համակարգված ձևով հավաքել կորուստների մասին ինֆորմացիան։
Հետագայում, եթե հնարավորություն ունենանք, կհրատարակենք գրքեր, կպատրաստենք ֆիլմեր, բայց հիմա առաջին և ամենակարևոր քայլը՝ սկսել համակարգված ցուցակներ կազմելը։
Հուսով ենք, որ այս ինֆորմացիան նաև օգտակար կլինի զոհվածների և անհետ կորածների հարազատների շահերը և իրավունքները պաշտպանելու հարցում (ինչքանով հասկանում ենք, սա տարիներ շարունակ խնդիր է լինելու)։
Կարծում ենք նաև, որ առավել խոցելի են զոհված ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻ հարազատները, քանի որ պատերազմի օրերին կամավորների գրանցումը հաճախ վատ է կազմակերպվել, ինչի հետևանքով այդ մարդկանց հարազատների մի մասը խնդիրներ ունեն, այդ թվում և պետության կողմից իրենց հասանելի օժանդակությունը ստանալու հարցում։
Ռազմինֆոն հատուկ ծրագիր է սկսում մեր զոհվածների, անհետ կորածների և գերիների ցուցակագրման համար։
Որպես առաջին քայլ խնդրում ենք մեր այն ընթերցողներին, որոնց հարազատները, բարեկամները, ծանոթները զոհվել, անհետ կորել են կամ գերության մեջ են հայտնվել պատերազմի ընթացքում, անցնել հետևյալ հղումով և հնարավորինս ուշադիր և լիարժեք լրացնել հետևյալ առցանց ձևը (форма).
Խնդրում ենք անպայման լրացնել ձեր կոնտակտային տվյալները (հեռախոսի համարը, իսկ եթե ունեք՝ նաև e-mail հասցեն), մեր կողմից լրացուցիչ հարցերի դեպքում ձեր հետ կապ հաստատելու համար։