Կարծիք

12.12.2020 01:54


Նիկոլին սպանել չի կարելի քննել

Նիկոլին սպանել չի կարելի քննել

Վերնագրում բացակայում է կետադրական նշանը։ Եվ դա պատահական չէ։

Համացանցում սպառնալիքներ են հնչում, որ պատրաստվում են կտոր–կտոր անել Նիկոլ Փաշինյանին։ Իրենց զավակների դիերն անգամ չստացած ծնողներին ես մարդկայնորեն հասկանում եմ (իմ ընկերոջ որդու դին էլ մինչև հիմա չենք գտել), բայց դեմ եմ, որ Նիկոլին նրանք ծվեն–ծվեն անեն։ Դեմ եմ, քանզի Նիկոլը մեզ կենդանի է պետք։ Նա պատմելիք ունի։ Կան հարցեր, որոնց նա պետք է պատասխանի։ Անպայման պետք է պատմի։

Նիկոլը կարևոր ֆիգուր է մեր երկրում ներդրված թուրքական գործակալան ցանցի բացահայտման համար։ Նա կարևոր տեղեկատվության կրող է։ Նա այն թելերից մեկն է, որով քանդվելու է 5–րդ շարասյան կծիկը։ Եթե մենք ուզում ենք պետություն դառնալ, թուրքական գործակալան ցանցը մինչև քոքը պետք է բացահայտվի։

Ինչ մնում է Նիկոլ Փաշինյանին, միայն համազգային հանձնաժողովը կպարզի, թե արդյոք ի դեմս նրա քայլերի գործ ենք ունեցել դավաճանությա՞ն, թե՞ կատարյալ ապուշության հետ։ Հետևաբար՝ վերնագրում ստորակետը պետք է դնել «Սպանել չի կարելի»–ից հետո։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը