Քաղաքական

12.12.2020 01:31


ՍԿԱՆԴԱԼ. Հրապարակվել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ պատերազմի ժամանակ գաղտնալսված հեռախոսազրույցի ձայնագրությունը

ՍԿԱՆԴԱԼ. Հրապարակվել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ պատերազմի ժամանակ գաղտնալսված հեռախոսազրույցի ձայնագրությունը
ՍԿԱՆԴԱԼ. Հրապարակվել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ պատերազմի ժամանակ գաղտնալսված հեռախոսազրույցի ձայնագրությունը, որում Արայիկ Հարությունյանը ասում է՝ 10 օր է խնդրում է Նիկոլ Փաշինյանին դադարեցնի քաղաքական խաղերը և կանգնեցնի պատերազմը, բայց նա շարունակում է: Այս մասին հայտնում է mediaport-ը։

Արայիկ Հարությունյանը տեղեկացնում է, որ 10 օր է ինչ Հայաստանի իշխանություններից օգնություն է խնդրում, բայց ապարդյուն:
Արցախի նախագահը նաև խոստովանում է, որ պատերազմի ողջ ընթացքում ստել են. «Ազգը մտածում է՝ հաղթում ենք, բայց հակառակ վիճակն է»:

Արայիկ Հարությունյան. «Ասում եմ (Նիկոլ Փաշինյանին-Mediaport) մարդ ուղարկի Մարտունին, Ստեփանակերը պահեմ, չի ուղարկում»:

Արցախի նախագահի զրուցակիցն էլ ասում է. «Արայիկ, դրանց բացատրի, եթե օգնություն չեն ուղարկում, գնալուն ենք բոլորին կոտորենք այնտեղ՝ նիկոլ-միկոլ-կնիկ»:

Այս խորագրի վերջին նյութերը