Սեփական քաղաքական դիրքորոշումն արտահայտելու համար համայնքների ղեկավարների ու ավագանու անդամների նկատմամբ ճնշումներ կիրառելը անընդունելի է. Համայնքների միության նախագահ
Անընդունելի է սեփական կարծիքն ու քաղաքական դիրքորոշումն արտահայտելու համար համայնքների ղեկավարների ու ավագանու անդամների նկատմամբ «ճնշումներ» կիրառելը՝ լինի դա քաղաքացիների խմբեր կազմելու միջոցով կամ իրավապահ մարմինների միջոցով։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը:
«Համայնքների ղեկավարներն ու ավագանու անդամները զբաղեցնում են քաղաքական պաշտոններ, ու քաղաքական հայացքների ու կարծիքի համար ցանկացած հետապնդում հակասում է ժողովրդավարական նորմերին։
ՀՀ իրավապահ մարմիններին կոչ եմ անում բացառել որևէ նման դրսևորումներ»,-ասված է հայտարարության մեջ: