Աշխարհ

11.12.2020 16:29


Վրաստանի կառավարությունը հրաժարական է տվել

Վրաստանի կառավարությունը հրաժարական է տվել

Տասներորդ գումարման խորհրդարանի լիազորությունները Վրաստանում հաստատվել են նորընտիր օրենսդիր մարմնի առաջին լիագումար նիստում, կառավարությունը հրաժարական է տվել, քվեարկությունը հեռարձակվել է վրացական հեռուստաընկերությունների կողմից:

Բանաձևի նախագիծը, համաձայն որի՝ խորհրդարանի անդամների լիազորությունները հաստատվում են, պաշտպանել է 87 պատգամավոր:

Նոր խորհրդարանի աշխատանքի մեկնարկից հետո Վրաստանի կառավարությունն ինքնաբերաբար հրաժարական է տալիս: Նախարարների կաբինետը գործում է մինչև նոր կառավարության հաստատումը:

Ուրբաթ Թբիլիսիում անցկացվում է նորընտիր խորհրդարանի առաջին նստաշրջանը: Դրան ներկա էին միայն իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավորները, քանի որ հոկտեմբերի 31-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո խորհրդարան մտած ընդդիմության անդամները հրաժարվել են պատգամավորական մանդատներից՝ ընտրությունները որակելով կեղծված:

Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը