Կարծիք

11.12.2020 13:58


Հարգե՛ք բժիշկներին, հարգե՛ք սպիտակ խալաթը, հարգե՛ք բժիշկների խոսքը

Հարգե՛ք բժիշկներին, հարգե՛ք սպիտակ խալաթը, հարգե՛ք բժիշկների խոսքը
Ըստ օդում կախված լուրերի՝ բուժոլորտում էլի փոփոխություններ են սպասվում։
Ես`որպես Արցախի հանրապետական Բժշկական Կենտրոնի բժիշկ, ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ ԵՄ թե՜ նշանակողին, թե՜ նշանակվողին, մի խոսքով որոշում կայացնողներին, եթե առանց մեր` հասարակ բժիշկներիս, և բժշկական անձնակազմի կարծիքը, խոսքը, մոտեցումները, հաշվի առնելու, որոնք փայլուն ձևով, մեծ պատասխանատվությամբ, 24 ժամյա ռեժիմով, արցունքն աչքերին, հազարավոր վիրավորների կյանքեր փրկելով, աշխատել են, աշխատել են մեծ նվիրումով ու հաղթանակի սպասումով, որն այդպես ել չիրականացավ, որևիցե կադրային կամ ծրագրային որոշում կայացնեն Հանրապետական բժշկական կենտրոնի վերաբերյալ, խոստանում եմ ես ու իմ նման բժիշկների մի մեծ բանակ հենց այդ նույն որոշում կայացնողներին ուղարկելու ենք Արցախի աղբանոցը ու դա լինելու է առաջին քայլը։
Հարգե՛ք բժիշկներին, հարգե՛ք սպիտակ խալաթը, հարգե՛ք բժիշկների խոսքը, այլապես սպասվելիք իրադարձությունների ամբողջ պատասխանատվությունը կրելու եք ինքներդ։
Մարատ Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը