Երվանդ Բոզոյան. «Տեր–Պետրոսյանն օգնեց Սերժ Սարգսյանին վերականգնել իր հեղինակությունը պետական կառավարման համակարգում»
Քաղաքագետ, zham.am լրատվա–վերլուծական կայքէջի տնօրեն Երվանդ Բոզոյանը համոզված է, որ Հայ ազգային կոնգրեսի և իշխանության միջև քողարկված երկխոսությունն արդեն փաստ է։ Քաղաքագետը հիշեցրել է, որ 2008թ. մարտյան դեպքերից հետո Լևոն Տեր–Պետրոսյանը մի քանի անգամ Սերժ Սարգսյանին երկխոսության առաջարկ է արել, սակայն որևէ արձագանք չի ստացել։
–Երկու տարի առաջ Լևոն Տեր–Պետրոսյանն իր հանրահավաքի ժամանակ հիշեցրեց, որ Սերժն իր ընկերն է, հետո եկավ այդ Եղիազար Այնթապցու և էջմիածնական միաբանների պատմությունը, հետո մարտի 1–ի հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ կգա մի պահ, երբ իշխանությունները ստիպված կհամաձայնեն ազգային փրկության կառավարություն ստեղծել։ Սակայն այդ ժամանակ իշխանություններից արձագանք չկար,–ասել է Երվանդ Բոզոյանը՝ այնուհետև բացատրելով, թե ինչո՞ւ հենց այսօր իշխանություններն արձագանքեցին երկխոսելու Լևոն Տեր–Պետրոսյանի հայտին։
–Երեք տարիների ընթացքում իշխանությունն իր վարած թե՛ արտաքին և թե՛ տնտեսական, ներքին քաղաքականության արդյունքում ուղղակիորեն ձախողումների շարք է տվել,–նշել է քաղաքագետը՝ ընդգծելով, թե իր գործունեության հետևանքով Սերժ Սարգսյանն իր լեգիտիմությունը սրընթաց կորցրեց ոչ միայն հասարակության շրջանում, այլ նաև պետական կառավարման համակարգում.
–Եթե ավտորիտար անձը կորցնում է նաև ի՛ր շրջապատի հեղինակությունը, դա կարող է հղի լինել շատ ցնցումներով։ Եվ ա՛յդ ժամանակ, քանի որ Տեր–Պետրոսյանն անընդհատ երկխոսություն, փաստացի՝ աջակցություն էր առաջարկում, Սերժ Սարգսյանն արդեն վերցրեց աջակցության այդ առաջարկը, և այդ ժամանակվանից սկսվեց երկխոսությունը։ Փաստացի կարելի է ասել, որ Տեր–Պետրոսյանն օգնեց Սերժ Սարգսյանին վերականգնել իր հեղինակությունը պետական կառավարման համակարգում, և այս երկխոսությունը, բնականաբար, նպաստում է պետական կառավարման համակարգում Սերժ Սարգսյանի ուժեղացմանը։
Իսկ երկխոսության գնալու Տեր–Պետրոսյանի շահագրգռվածությունը Ե. Բոզոյանը պայմանավորում է նրանով, որ կա՛մ պետք է գերի մնար մոնղոլ–թաթարների պայքարի տրամաբանությանը, կա՛մ էլ տարիների ընթացքում դառնար, օրինակ, Հրանտ Խաչատրյանի տիպի գործիչ։
–Այլ հարց է, որ Լևոն Տեր–Պետրոսյանի թիմի մեծ մասը դրա հետ համաձայն չէ,–ընդգծել է Ե. Բոզոյանը։

7or.am