Քաղաքական

11.12.2020 12:21


Ուջան համայնքի ղեկավարը և աշխատակազմը պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը (լուսանկար)

Ուջան համայնքի ղեկավարը և աշխատակազմը պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը (լուսանկար)

Ուջանի համայնքապետարանը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ համայնքի ղեկավարն ու աշխատակազմը պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Հայտարարության մեջ ասվում է. «Նկատի առնելով, որ իր պաշտոնավարության ընթացքում ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թույլ է տվել բազմաթիվ սխալներ և սայթաքումներ` արտաքին և ներքին քաղաքականության, տնտեսության կառավարման, պետական շինարարության ասպարեզներում, որ իր անկարող և ապիկար քաղաքականության պատճառով երկիրը կանգնեցրել է պատերազմի և անդառնալի կորուստների առջև, որ Արցախյան վերջին պատերազմի ժամանակ, մոլորության մեջ պահելով ժողովրդին, փոշիացրել է նրա հավաքական ներուժը, անկազմակերպվածության, ռազմական գործին անգիտակության պատճառով հանգեցրեց մարդկային և տարածական ծանր և անդառնալի կորուստների, որ գաղտնի՝ ժողովրդի և երկրի քաղաքական և հասարակական ուժերի թիկունքում, ստորագրել է ստորացուցիչ կապիտուլյացիոն փաստաթուղթը` Ուջան համայնքի ղեկավարը և աշխատակազմը պահանջում են ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը»։

Այս խորագրի վերջին նյութերը