Ռուսական լրատվամիջոցներն անդրադարձել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով դեկտեմբերի 10-ին Երևանում տեղի ունեցած բողոքի ցույցին: ԶԼՄ-ներն ընդգծել են ակցիայի մասշտաբային բնույթն ու ուշադրություն հրավիրել տեղի ունեցած ձերբակալություններին:
«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, մասնավորապես, հայտնել է բողոքի ակցիայի ավելի քան 40 մասնակցի ձերբակալության մասին: Գործակալության թղթակիցը տեղեկացրել է, որ ցույցի մասնակիցները փակել են Տիգրան Մեծի պողոտան, որից հետո սկսվել են ձերբակալությունները:
«ՏԱՍՍ» գործակալությունն ընդգծել է, որ ավելի քան 100 ընդդիմադիր ակտիվիստներ փորձել են մտնել կառավարության շենք և հանդիպել Փաշինյանի հետ, այնուհետև փակել են կառավարության շենքի հարակից փողոցը և վանկարկել՝ «Նիկոլ հեռացի՛ր, Նիկոլ դավաճան»:
ՌԲԿ հեռուստաընկերության կայքը, իր հերթին, ուղիղ հեռարձակմամբ ներկայացրել է կառավարական տան մոտ ընթացող ցույցերը և շեշտել, որ ցուցարարները ձվեր են նետել վարչապետի շարասյան ուղղությամբ:
«Ինտերֆաքս» գործակալության թղթակիցը դեպքի վայրից հայտնել է ոստիկանության և ցույցի մասնակիցների միջև տեղի ունեցած բախումների մասին, ինչպես նաև անդրադարձել է մեծ թվով ձերբակալություններին:
Երևանում տեղի ունեցած ցույցերը լուսաբանել է նաև «Իզվեստիայի» թղթակիցը՝ հայտնելով, որ հարյուրավոր ցուցարարներ փորձել են մտնել կառավարության շենք՝ հանդիպում պահանջելով Փաշինյանի հետ, սակայն դա նրանց չի հաջողվել շենքի դիմաց վահաններով պատնեշ կազմած ոստիկանական ուժերի պատճառով:
Ձերբակալությունների, ինչպես նաև ոստիկանության աշխատակիցների ու ցուցարարների միջև բախումներին անդրադարձել է «Ռուսաստանն այսօր» գործակալությունը:
Այսօրվա զանգվածային ցույցին անդրադառնալով՝ «Գազետան» ընդգծել է, որ «Հայաստանի ընդդիմությունն ուղիղ մեկ ամիս է, ինչ փողոց է դուրս գալիս՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով»:
Փաշինյանի հրաժարականի պահանջով դեկտեմբերի 10-ի բողոքի ակցիաներին անդրադարձել են նաև ռուսական «Ռոսբալտ», «Լենտա», «Կոմերսանտ» պարբերականները:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։
Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա:
«Նիկոլ հեռացի՛ր, Նիկոլ դավաճան». ռուսական լրատվամիջոցների անդրադարձը Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ցույցերին

Աղբյուրը՝ tert.am