Քաղաքական

10.12.2020 22:02


«Իմ քայլի» պատգամավոր Մարիա Կարապետյանը համբուրում է ադրբեջանցիներին (տեսանյութ)

«Իմ քայլի» պատգամավոր Մարիա Կարապետյանը համբուրում է ադրբեջանցիներին (տեսանյութ)

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը 2015թ. մասնակցել է ադրբեջանական Նովրուզի տոնակատարությանը, հայտնում է 168.am-ը:

Այս մասին է վկայում ադրբեջանցի Օրխան Նաբիևի՝ 2015թ. յութուբում հրապարակած տեսանյութը, որտեղ Մարիա Կարապետյանը մասնակցում է տոնակատարությանը, թռչկոտում խարույկի շուրջ, զվարճանում, նաև բառացի հետևյալն է ասում. «Նովրուզի կապակցությամբ շնորհավորում եմ ձեզ բոլորիդ, թող բարի, առատ տարի լինի, գարնան սկիզբը լավը լինի, համբուրում եմ»:

Տեսանյութից տեղեկանում ենք, որ տոնակատարությունն անցկացվում է «Rondine Cittadella della Pace» կազմակերպության կողմից, որը, ինչպես ասվում է կազմակերպության պաշտոնական էջում՝ ձգտում է ամբողջ աշխարհում մեղմել զինված հակամարտությունները և տարածել իր սեփական մեթոդը՝ ցանկացած համատեքստում կոնֆլիկտների կրեատիվ վերափոխումների համար: Կազմակերպության նպատակն է՝ իր ներդրումն ունենալ՝ ստեղծելու զինված բախումներից զերծ մի մոլորակ, որտեղ յուրաքանչյուր մարդ ունի իր գործիքները՝ կոնֆլիկտները ստեղծագործ և դրական ճանապարհով կառավարելու համար:

Նշենք, որ Մարիա Կարապետյանը այդ կազմակերպության տնօրենների խորհրդի կազմում է։

Այս խորագրի վերջին նյութերը