Հայաստանը պարտավոր է պատրաստվել հաջորդ պատերազմին, և ոչ այնպես, ինչպես նախորդին էր պատրաստվել․ Խրամչիխին
««Ցանկանում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի» արտահայտությունը Հայաստանի պարագայում տեղին է նաև այսօր»,-այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը՝ անդրադառնալով այսօր Բաքվում տեղի ունեցած զորահանդեսի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հնչեցրած ռազմատենչ հռետորաբանությանը։
Հիշեցնենք, որ ինչպես 2018 թվականին, այնպես էլ այսօր տեղի ունեցած զորահանդեսի ընթացքում Ադրբեջանի նախագահը նշեց, որ Ադրբեջանը մոտ 30 տարի գրավված է եղել, ավելին՝ Հայաստանի ագրեսիվ և բռնի քաղաքականությունը սկսվել է դեռ 1980-ականներին վերջերին, երբ, նրա խոսքով, ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքում ապրող հարյուր-հազարավոր ադրբեջանցի իրենց հայրենական հողերից վտարվել են։
«Զանգեզուրը, Գյոյչան, Իրևանի շրջանը մեր պատմական հողն է։ Մեր ժողովուրդն այդ տարածքներում դարերով ապրել է։ Սակայն Հայաստանի ղեկավարությունն այդ մարդկանց գաղթեցրել է»,-ասել է Իլհամ Ալիևը։
Էրդողանի ելույթը պակաս ուշագրավ չի եղել, որում նա լուսավորել է Հայոց ցեղասպանության գլխավոր իրականացնողներից մեկի՝ Էնվեր փաշայի, ինչպես նաև Նուրի փաշայի ոգին։
«Հայաստանը պետք է խելքի գա: Հայ քաղաքական գործիչները, հայկական սփյուռքը դատապարտել են իրենց ժողովրդին դժբախտության: Եթե հայ ժողովուրդը կարողանա դասեր քաղել ղարաբաղյան պատերազմից, տարածաշրջանում նոր դարաշրջան կսկսվի»,-Էրդողանի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Ալեքսանդր Խրամչիխինի խոսքով՝ այն պատերազմը, որը տեղի ունեցավ, անխուսափելի էր, և դրանում որևէ լուրջ շրջանակ կասկած չուներ։ Սակայն մյուս կողմից, ըստ նրա՝ Ղարաբաղյան խնդիրը լուծված չէ, քանի որ մնացել է Ղարաբաղի մի հատված՝ անհասկանալի կարգավիճակով, որն Ադրբեջանը համարում է սեփական տարածք և որտեղ այսօր կանգնած են ռուս խաղաղապահներ, որը փոխում է իրավիճակը և հետաձգում հնարավոր նոր սրումը։
«Ամեն դեպքում, այս հարցը, որ հաստատ լուծված չէ, իսկ Հայաստանի տարածքների մասին հայտարարությունները, ամենայն հավանականությամբ, պրոպագանդիստական նպատակ ունեն, այսինքն՝ նախատեսված են ներքին լսարանի համար։ Սակայն սկզբունքորեն Հայաստանը պարտավոր է պատրաստվել հաջորդ պատերազմին, և ոչ այնպես, ինչպես նախորդին էր պատրաստվել, քանի որ ամեն դեպքում հարկավոր է գիտակցել իրականությունը, այն իրականությունը, որը կա տարածաշրջանում։ Իսկ դա հետևյալն է՝ առաջին հերթին պետք է ինչ-որ կերպ լուծվի Ղարաբաղի կարգավիճակը, քանի որ այն չի կարող մնալ օդից կախ կարգավիճակում։ Եռակողմ հայտարարությունը գրված է 5 տարվա համար, և, թե ինչ կլինի հետո՝ կախված է Հայաստանից, թե ինչպես Հայաստանն իրեն կդրսևորի, Հայաստանից շատ բան է կախված լինելու։ Շատ բան է կախված լինելու նաև այն հանգամանքից, թե ով է լինելու իշխանություն Թուրքիայում, և ինչպես է նա դրսևորելու իրեն հետագայում, Թուրքիայից շատ բան է որոշվելու, քանի որ առանց Թուրքիայի աջակցության՝ չի գնա Ադրբեջանն ավելիի, քան Ղարաբաղի հարցի լուծումն է։ Եվս մեկ անգամ ասեմ, որ կարևոր է լինելու նաև այն, թե ով կլինի իշխանության Հայաստանում, ինչպիսի ներքին ու արտաքին քաղաքականություն կկառուցի»,-ասաց Խրամչիխինը։
Անդրադառնալով կարծիքներին, թե թուրք-ադրբեջանական ծրագրերում կա Զանգեզուրի գրավումը և Նախիջևանին միացումը՝ Խրամչիխինն ասաց, որ հնարավոր է՝ սա մաքսիմում ծրագիրն է, որը կարող է իրականացվել որոշակի հանգամանքների պարագայում։
«Նրանք չեն կարող ասել, որ դա կանեն անպայմանորեն, բայց կարող են փորձել, եթե հանգամանքները դրա համար բարենպաստ լինեն, իսկ դրանք շատ տարբեր կարող են լինել»,-ասաց վերլուծաբանը։
Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում հետպատերազմյան Երևանի հայտարարությունները և այն, որ Արցախյան հիմնահարցի կարգավորումը պետք է ընդունելի լինի երեք ժողովուրդների համար՝ ռուս ռազմական վերլուծաբանն ասաց, որ դեռ չի հասկանում, թե ինչպիսին կլինի ՀՀ արտաքին քաղաքականությունը։
«Իսկ Ձեր նշած հայտարարությունը դեմագոգիա է հիշեցնում։ Ֆորմալ առումով այն ճիշտ է, բայց փաստացի դրանից ոչինչ չի հետևում, գլխավորը՝ հասկանալի չէ, թե ինչպես կարելի է դրան հասնել։ Սա նույնն է, ինչ պատերազմից առաջ խոսում էին, որ Ղարաբաղյան հարցը չունի ռազմական լուծում, թեև ցանկացած գիտակից մարդ հասկանում էր, որ չկա այլ լուծում, քան ռազմականը։ Շատ վաղուց ասել են՝ ցանկանում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի, դա հին հռոմեական արտահայտություն է։ Ներկայումս դա տեղին է»,-ասաց Խրամչիխինը։