Լրահոս

10.12.2020 20:49


Երջանիկ Հակոբյանը վայր է դնում պատգամավորական մանդատը․ պաշտոն կստանա ՊԵԿ-ում

Երջանիկ Հակոբյանը վայր է դնում պատգամավորական մանդատը․ պաշտոն կստանա ՊԵԿ-ում

Ազգային ժողովի պատգամավոր Երջանիկ Հակոբյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին: Այդ մասին պատգամավորը գրել է Ֆեյսբուքի իր էջում:

«Իմ քայլ»-ի թիմակիցներիս հետ խորհրդակցությունների արդյունքում հետագա գործունեությունս գործադիրում՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեում շարունակելու որոշում է կայացվել:

Հաշվի է առնվել այն հանգամանքը, որ նախկինում ՊԵԿ-ում զբաղեցրել եմ տարբեր պաշտոններ, լիովին պատկերացնում եմ համակարգն ու նրանում առկա խնդիրները, որոնք լուծելու ենք համատեղ աշխատանքի շնորհիվ»,-ասված է գրառման մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը