Կարծիք

10.12.2020 18:28


Սերունդներ կգան ու կգնան, բայց այսօրվա զորահանդեսը հայ ժողովրդի հիշողության մեջ կմնա որպես Փաշինյանի անփառունակ կառավարման ու մեր ազգային արժանապատվությունը տրորելու սև հուշ

Սերունդներ կգան ու կգնան, բայց այսօրվա զորահանդեսը հայ ժողովրդի հիշողության մեջ կմնա որպես Փաշինյանի անփառունակ կառավարման ու մեր ազգային արժանապատվությունը տրորելու սև հուշ
Եթե Մարկուս Ատոնիուսն ու Օկտավիանոս Օգոստոսը Հայաստանի հանդեպ իրենց տարած ռազմական հաղթանակը հավերժացնելու համար դրամներ էին հատում, որոնց վրա լատիներենով գրված էր «Armenia capta» կամ «Հայաստանը նվաճյալ», ապա Իլհամ Ալիևը մոտավորապես նույնն արեց արեց այսօրվա զորահանդեսով` Երևանը, Զանգեզուրն ու Սևանն էլ հռչակելով պատմական «ադրբեջանական հողեր»:
Սերունդներ կգան ու կգնան` ապրողներիցս ոչ մեկը ողջ չի լինի, բայց էսօրվա զորահանդեսը կմնա հայ ժողովրդի հիշողության մեջ: Կմնա որպես Նիկոլ Փաշինյանի անփառունակ կառավարման, հայ ժողովրդի նվաստացման ու մեր ազգային արժանապատվությունը տրորելու սև, դառնահամ հուշ: Ճիշտ այնպես, ինչպես մինչև հիմա հիշում ենք անտիկ աշխարհից մեզ հասած այս դրամները:
Սամվել Ֆարմանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը