Դավաճանությունը հո պոզով-պոչո՞վ չի լինում. Քոչարյան Անդոն հաստատեց, թե ո՛րն է նիկոլի ու նաև իր երազանքը
Եթե մինչև երեկ կասկածիկներ, այսինքն՝ կասկածի փո՜քր նշույլներ կային, թե նոյեմբերի 9-ի գիշերը փաշինյանի ստորագրությամբ արձանագրված աղետը միգուցե դավաճանության հետևանք չէ, այլ ապուշության պատճառով է, ապա դրանից ուղիղ մեկ ամիս անց այդ կասկածիկներն էլ փարատվեցին: Այդ գործում իր մեծ ներդրումն ունեցավ տխրահռչակ «իրքայլական» Քոչարյան Անդոն: Այն, որ ԱԺ պաշտպանության և այլն հարցերի հանձնաժողովի նախագահն է: Հա, նա, որ «ապրիլյան պատերազմում» իր սիրելի ադրբեջանաթուրքերին ՀԱՂԹԱ՛Ծ զինվորականների և պետական գործիչների հավատաքննիչ էր երևակայում իրեն:
Դեկտեմբերի 9-ին դա հյուրընկալվել էր ՆԱ-1 (նիկոլի անձնական, նախկին Հ1) հեռուստաընկերության հարցազրույցի տաղավարում: Ու ամբողջ հարցազրույցի ընթացքում տված պատասխաններով փարատեց վերջին կասկածները: Ավելի ճիշտ, հաստատեց, որ տեղի ունեցածը ծրագրված, գծված պետական և ազգային դավաճանություն է: Ըստ որում, տակավին ընթացքի մեջ գտնվող դավաճանություն:
Առանց հեգնանքի, անգամ հայտնի հարցազրուցավարը տեղ-տեղ համակրելի թվաց Քոչարյան Անդոյի ֆոնին: Հարցազրուցավարը մի երկու անգամ փորձեց անգամ բեղին հիմա նաև մորուք ավելացրած Անդրանիկ Քոչարյանին «իջեցնել» նաև հենց նրա պատճառով արյան ու վշտի մեջ թաղված հայրենի հողի կամ գետնի վրա: Բայց չէ՛, նա փաշինյանական պարունակներում շարունակեց մնալ ու անհեթեթություններ դուրս տալ, զորօրինակ առ այն, թե՝ գրեթե երկու տասնյակ կուսակցությունները, տասնյակ հազարավոր մարդիկ, Գիտությունների ազգային ակադեմիայի ղեկավարությունն ու ԵՊՀ-ի գիտխորհուրդը, Ամենայն Հայոց ու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսները, ավելի քան 200 համայնքների ներկայացուցիչները... ժողովուրդ չեն: Այդպես էլ ասաց՝ չէ, ժողովուրդ չեն, ինստիտուտներ են...
Սույն «ինստիտուցիոնալ» «նիկոլաջուջուլակերը» նաև ինչ-ինչ բաներ բարբաջեց... «հաղթող կողմի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու» վերաբերյալ իր ու իր պատվիրատու-գործատուի ընթացիկ փորացավի մասին: Անդրանիկ Քոչարյանը, պարզվեց, «հաղթող կողմ» ասելով, նկատի ունի Թուրքիան, Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելը: Հետո պարզվեց, որ չէ, Ադրբեջանն էլ նկատի ունի:
Չէ, դուք մի հատ, ինչպես ասվում է՝ «խորացեք», կուլտուրական արտահայտված՝ խորամուխ եղեք. ԱԺ կարևորագույն մշտական հանձնաժողովներից մեկի նախագահը, փաշինյանական իշխանահանցախմբում առանցքային մանդատատարրերից մեկը հետևողականորեն զարգացնում է «հաղթող կողմի հետ» դիվանագիտական հարաբերությունների հաստատման գիծը:
Այստեղ առանցքայինը «հաղթող կողմ» ձևակերպումն է: Ու ինքը, որպես ո՞վ է դիվանագիտական հարաբերություն հաստատելու կամ բանակցելու: Այո, որպես ոչ միայն «պարտված կողմ», այլև այդ պարտությունը գլուխ բերած, այդ պարտությունն ապահոված իշխանության ներկայացուցիչ: Դժվար չէ պատկերացնել, թե սույն պարտվողականները, «հաղթող կողմի» ղեկավար-ներկայացուցչի անձնական նվաստացմանն ու ստորացմանը ենթարկված ու ծպտուն իսկ չհանած այս քաղաքական դիակները ի՛նչ բանակցություն են վարելու կամ ի՛նչ «հարաբերություն են հաստատելու»:
Սրանց՝ նիկոլական հանցախմբի նախնական նպատակն էլ հենց դա է եղել. Հայաստանի ու Արցախի ոչնչացումը, Հայոց բանակի կազմաքանդումը, բանակի ողնաշարը ջարդելն ու հազարավոր մարտունակ զինվորների ու սպաների ֆիզիկապես ոչնչացնելը, տասնյակ հազարավորների շարքից հանելը, իսկ ողջ մնացածներին բարոյական և հոգեբանական անկման մեջ գցելը...
Բայց ի վերջո, «հաղթող կողմի» հետ պարտված նիկոլի ներկայացուցիչն ի՞նչ է բանակցելու կամ դիվանագիտելու: Ի՞նչ ելակետից: Այսինքն, Քոչարյան Անդոնն ընդունում է, որ Արցախը Ադրբեջանի անբաժանելի մա՞սն է: Այսինքն, Քոչարյան Անդոնն ըստ էության հայտարարում է Ռուսաստանի խաղաղապահների՝ տարածաշրջանում գտնվելու անիմաստության մասի՞ն: Դե, եթե «հաղթող կողմի» հետ դիվանագիտական հարաբերություն է հաստատում, էլ իմաստը ո՞րն է, չէ՞ դիվանագիտական հարաբերություններ ունեցող Հայաստանի (մնացորդների) և Ադրբեջանի սահմանին, օրինակ, ռուս խաղաղապահներ ունենալ կամ ասենք, Արցախի բեկորների շուրջբոլորը: Առհասարակ, Ադրբեջանը, որպես հաղթող կողմ, կասի դուք ո՞վ եք, ի՞նչ կապ ունեք իմ շրջաններից մեկի ու նրա բնակիչների հետ: Թուրքիան էլ կասի, թե բա էս ի՞նչ դիվանագիտական հարաբերություններ են, եթե մեր միջև օտար պետության սահմանապահներ են կանգնած:
Մինչ այդ, այսօր Ալիևն արդեն ասել է, որ մտադիր չէ որևէ հարաբերություն հաստատել Հայաստանի հետ, ու ընդհանրապես, Սյունիքն էլ, Սևանն էլ, Երևանն էլ ադրբեջանական տարածքներ են: Սա թող մեկնումեկը փոխանցի Ալիևի առաջ կզած նիկոլին ու նրա քաղաքական կատարածու Անդո Քոչարյանին: Տեսնես սրանք գոնե հասկանո՞ւմ են, որ իրենց սիրելի, իրենց տեսակային ազգակից Ալիևը իրենց էլի նվաստացրեց, պարզ ասած՝ «զաչմարիտ արեց»:
Լավ, բա դավաճանությունը, ի՞նչ է, պոզով-պոչո՞վ է լինում:
Այնպես չէ, որ միայն Անդրանիկ Քոչարյանի այդ հայտարարություններն են խնդիրը: Ոչ: Դրանք պարզապես եկան լրացնելու կամ ամբողջացնելու ընդհանուր պատկերը: Մինչ այդ արդեն փաշինյանի նշանակած նորանախարարներից մեկը հասցրել էր բարբաջել տարածաշրջանային հաղորդակցական հնարավորություններն իբր օգտագործելու, «նոր հնարավորությունների» մասին, մեկ ուրիշ նիկոլական գրչակ-մանդատակ խոսել էր ադրբեջանական ու թուրքական շուկաներ մտնելու հնարավորությունների մասին: Սրանք, ի դեպ, այն իշխանության ներկայացուցիչներն են, որոնք կարծես ուզում էին որոշում ընդունել (եթե կհիշեք) այս տարվա դեկտեմբերի 1-ից Հայաստան թուրքական արտադրության ապրանքների ներկրումն արգելելու մասին:
Սրանք նրանք են, որոնց հետ հայ ժողովուրդն ու Հայոց պետականությունը կարող են միայն մեկ տեղ գնալ՝ գերեզման: Իսկ եթե մենք դեռ կոչվում ենք հայ, եթե դեռ ունենք ինքնապահպանման գոնե բնազդ և գոնե մի փոքր արժանապատվություն, սրանց պետք է անհապաղ դնենք իրենց արժանի տեղում, նախ՝ կալանախցերում, իսկ հետո պատմության աղբանոց նետենք՝ երբեք չմոռանալու պայմանով:
Դավաճաններն ու դավաճանությունը պետք է խարանված լինեն: Առհավետ:
Արմեն Հակոբյան
Հ.Գ. Ի դեպ, Անդրանիկ Քոչարյանն այս մեկ ամսվա մեջ իր իմիջը մի քիչ փոխել է: Նա ոչ միայն նիկոլ փաշինյանի կործանարար ու հակահայկական գիծն է պահում, այլև սկսել է մորուք պահել: Դա էլ թող հոգեբանները բացատրեն, թե ինչի՞ նշան է: