Կարծիք

10.12.2020 17:33


Հայ ժողովուրդը ամեն օր ու ամեն վայրկյան իր վարքով ցույց է տալիս, որ հայրենք ու պետականություն ունենալն անթույլատրելի ճոխություն է իր համար

Հայ ժողովուրդը ամեն օր ու ամեն վայրկյան իր վարքով ցույց է տալիս, որ հայրենք ու պետականություն ունենալն անթույլատրելի ճոխություն է իր համար
Յանի ի՞նչ մի իրար հերթ չտալով Ալիևի ելույթի թեզերն եք տարածում։ Ձեզ ինչո՞ւ ա անհանգստացնում այն, որ ինքը Էնվեր Փաշային է փառավորում, ասում, որ Երևանը, Զանգեզուրն ու Սևանն էլ են վերցնելու։
Ձեզ պետք է անհանգստացնի այն փաստը, որ տասնյակ ու հարյուր հազարավոր քաղաքացիներ այն կարծիքին է, որ «Նիկոլը փրկեց մեր երեխեքին»։
Ձեզ պետք է անհանգստացնի, որ հարյուր հազարավոր ու միլիոնավոր քաղաքացիների համար նաղդ կապիտուլյացիան ու նաղդ հայրենազրկման փաստը ավելի քիչ է հուզում, քան Սաշիկի նիսյա 50%-ը, թալանի վերադարձը, գազի ու լույսի սակագնի նվազեցումը, տրանսպորտի գնի թանկացումն ու արագաչափերը։
Ձեզ պետք է անհանգստացնի, որ անգամ այսքանից հետո ինչ-որ խաղիկներ ու «հումանիտար միջանցքների» առաջարկների ենք տեսնում Արցախը ծախած դավաճանին ու յուր թիմակիցներին։
Ձեզ պետք է անհանգստացնի, որ երեկ ճանապարհ փակող երիտասարդներից մեկին վրաերթի ենթարկած ու ոտքի կոտրվածք պատճառած տվարի ոտքերը դեռ կոտրված չեն, մյուս ճամփա փակող խմբի վրա քշելու կոչ արած մլիցեն էլ դեռ պագոնները չի կերել։
Ձեզ պետք է անհանգստացնի էլի 1000 ու 1 հարց, որոնք չլուծելու և չհաղթահարելու դեպքում Ալիևի ասածը ոչ թե զուտ մարգարեություն է, այլ առաջիկա զարգացումների իրատեսական կանխատեսում։
Բա եթե հայ ժողովուրդը ամեն օր ու ամեն վայրկյան իր վարքով ցույց է տալիս, որ հայրենքի ու պետականություն ունենալը անթույլատրելի ճոխություն և պատմական աբսուրդ է իր համար, բա իհարկե Երևանն էլ, Զանգեզուրն էլ, Սևանն էլ վաղը կպատկանան այն պետությունն ու այն ժողովրդին, ով ավելի արժանի է այդ հայրենիքին ու ավելի պատրաստակամ է այն պահելու համար։ Բա կարո՞ղ ա գիտեք ձեր սիրուն աչքերի և պաթետիկ քֆուրների համար սաղ բանուգործ թողած, ձեր տեղը պետք է ձեր հայրենիքը պահեն։
Կոնստանտին Տեր-Նակալյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը