«Հաղթական» զորահանդեսի ժամանակ Ալիևը նշել է, որ մտադիր չէ որևէ հարաբերություն հաստատել ՀՀ հետ, իսկ դրա մասին մտածողներին էլ անվանել է դավաճան
Այսօր Ադրբեջանում ընթացող «հաղթական» զորահանդեսի ժամանակ Իլհամ Ալիևը նշել է, որ մտադիր չէ, որևէ հարաբերություն հաստատել ՀՀ հետ, իսկ դրա մասին մտածողներին էլ դավաճան է անվանել․
«Զանգեզուրը, Գոյչան (Սևանա լիճ) և Երևանը մեր պատմական հողերն են: Չի կարելի կորցնել գեթ մեկ րոպե, անհրաժեշտ է պատրաստվել նոր պատերազմի: Քոչվորների հետ չպետք է խոսվի որևէ առևտրային, դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին, յուրաքանչյուր ոք, ով հակառակն է համոզելու, ինքնաբերաբար որակվելու է որպես դավաճան և տականք»,-ասել է Ալիևը։
Մինչ Հայաստանում խաղաղության կոչեր են հնչում, մինչ թշնամիներին երկրի ներսում են փնտրում, մինչ ծաղրանքի են ենթարկում ոչմիթիզհողականներին, Ադրբեջանում պատրաստվում են հաջորդ պատերազմին:
Առնվազն ընկալելի չի, որ Հայաստանում շարունակում են շրջանառել Ադրբեջանի հետ բարեկամական հարաբերություններ հաստատելու ու Ադրբեջանի համար ընդունելի տարբերակների մասին տարատեսակ թեզերը։
«Հաղթական» զորահանդեսի ժամանակ Ալիևը նշել է, որ մտադիր չէ որևէ հարաբերություն հաստատել ՀՀ հետ, իսկ դրա մասին մտածողներին էլ անվանել է դավաճան